Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Զրկվել ենք Արցախի տնտեսական ներուժից, ու ԱՀ-ին ավելի շատ օգնություն տալու մասին գլուխ են գովում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան առաջին պատերազմի տարիներից սկսած ՀՀ-ն մշտապես եղել է Արցախի կողքին, ՀՀ բյուջեից մշտապես գումար է հատկացվել ԱՀ-ին՝ խնդիրները լուծելու համար: Այս առումով կարևոր է եղել անվտանգային բաղադրիչը, որովհետև ֆինանսավորելով ԱՀ-ին՝ մենք լուծում էինք նաև ՀՀ անվտանգության խնդիրները:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք այս անգամ ԱՀ 2021թ. բյուջեն «աննախադեպ» որակելուն. Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել:

«Արցախի 260 կիլոմետրը՝ սահմանային հատվածը, որը կար նախկինում, ներկայումս փոխարինվեց 410 կմ-ով: Նախկինում, ծածկելով ընդամենը 260 կմ, կարողանում էինք անվտանգ պահել Սյունիքը, Վայոց ձորը, Սևանը: Հիմա, փաստորեն, մի քանի անգամ ավելի շատ ծախս ենք կատարում՝ մեր բնակչության անվտանգության խնդիրը լուծելու համար: Արցախին նախկինում տրվող գումարներն ամբողջովին արդարացված էին, քանի որ դրանով լուծվում էր նաև ՀՀ առանձին շրջանների անվտանգության հարցը: Հարկ է նշել, որ մինչև 2020 թվականը Արցախը շարունակական տնտեսական աճ է գրանցել, տարեցտարի ավելացել է ԱՀ պետական բյուջեի եկամտային մասը: ԱՀ-ն գնալով նվազեցրել է իր կախվածությունը ՀՀից ու գնալով դառնում էր ինքնաբավ: Ցավոք, 2020-ի 44-օրյա պատերազմը մեծ հարված հասցրեց մեր երկրորդ հանրապետությանը, և նրա տարածքների տնտեսական, արտադրական ներուժի մոտ 75 տոկոսի կորուստն իր ազդեցությունն էր թողնելու նաև պետական բյուջեի վրա: Եվ երբ փորձ է արվում համեմատել ներկայում և նախկինում Արցախին տրամադրվող ֆինանսական օժանդակությունները, պետք է համեմատել նաև կարողությունները»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ Արցախը չունի նախկին հնարավորությունները:

«Վատ կառավարման, պատերազմում պարտության հետևանքով մենք կորցրել ենք այդ կարողություններն ու հնարավորությունները: Արցախը ՀՀ-ի համար նաև կարևոր տնտեսական երաշխիք էր: Եթե, օրինակ՝ Արցախի ՀԷԿ-երը չկորցնեինք, ապա մեզ համար էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 0,3 դրամով ավելի էժան կլիներ: Բացի այդ, ԱՀ ազատագրված տարածքների հողերի կորուստը մեծ ազդեցություն է թողել ոչ միայն Արցախի գյուղատնտեսության, այլև մեզ վրա:

Այնտեղից էժան խոտ էինք բերում, իսկ այս ձմռանը խոտի գինը հասել էր 2500-2700 դրամի: Սա էր նաև պատճառը, որ անասնապահությունը մեծ կորուստներ էր ունենում՝ պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա առաջին եռամսյակում անասնապահությունը 3,1 տոկոս անկում է գրանցել: Մեծ հաշվով, Արցախին ուղղված գումարները նախկինում կրկնակի, եռակի անգամ մեզ օգուտ էին բերում նաև տնտեսական առումով, մինչդեռ հիմա մենք զրկվել ենք Արցախի գրեթե բոլոր հիմնական արտադրական հնարավորություններից, տնտեսական ներուժից, ու այս իրավիճակում գլուխ են գովում Արցախին ավելի շատ օգնություն տալու մասին: Մենք անհամեմատելի իրավիճակներում ենք: Ցավոք, գործող իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով ենք մենք հայտնվել նման իրավիճակում, այսինքն, երբ Արցախը ստիպված է անընդհատ մեծ գումարներ ստանալ ՀՀ-ից»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով նաև, որ այդ գումարների հասցեականությունը և արդյունավետությունը բավականին խնդրահարույց է:

«Այդ գումարների մեծ մասը ծախսվում է բնակարանաշինության, շինարարության վրա, իսկ անվտանգությո՞ւնը: Բնակարան ենք կառուցում, բայց երկարաժամկետում ո՞վ է լինելու ԱՀ անվտանգության երաշխավորը: ՀՀ-ն ստանձնո՞ւմ է այդ պարտավորությունը, թե՞ կառուցելու է բնակարաններն ու արցախցիներին մեն-մենակ Ադրբեջանի առջև է թողնելու: Թե՞ ՌԴ-ն է երաշխավորը լինելու: Զուտ ֆինանսներով չպետք է դիտարկենք հարցը: Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն իր պատասխանատվությունն Արցախի մասով միայն փող տալով է դիտարկում՝ «130 մլրդ տվեցի, ուրեմն լավ կառավարություն եմ», «նախկինի համեմատ ավելի շատ եմ մտածում Արցախի մասին»: Նշված տրամաբանությամբ սխալ տեղ ենք գնում: Բացի այդ, նման կերպ ՀՀ բնակչությանը տրամադրում ենք ԱՀ-ում բնակվող մեր հայրենակիցների դեմ: Փաշինյանի այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված էր ոչ թե արցախցիներին, այլ ՀՀ բնակչությանը՝ այն տրամաբանությամբ, թե՝ տեսեք, ժողովուրդ, ես ձեր հաշվին ավելացնում եմ Արցախի ֆինանսավորումը: Սա սխալ ազդակ էր մեր բնակչությանը: Պետք չի մեր հայրենակիցներին տրամադրել իրար դեմ»,-ասաց Ս. Պարսյանը:

Միևնույն ժամանակ տնտեսագետը նշեց, որ մինչև պատերազմը ՀՀ-ն ավելի մեծ գումարներ էր ծախսում Արցախի ՊԲ-ի վրա. «Մինչդեռ հիմա ավելի քիչ է ծախսում, քան նախկինում: Բացի այդ, նախկինում ավելի շատ տուրիստական հոսքեր կային ՀՀ-ից Արցախ, կային նաև ներդրումներ, իսկ վերջին 2 տարիներին չկա այդ ամենը: ՊԲ-ում ծառայող իրենց երեխաներին տեսակցության գնացող ծնողները ևս գումար էին ծախսում Արցախում, օգտվում ծառայություններից, ինչը ևս ազդեցություն էր ունենում: Հիմա չեն գնում:

Ընդհանուր առմամբ, նաև նշվածները բավականին մեծ կորուստներ են Արցախի տնտեսության համար: Հիմա 120 հազար մարդ է ապրում ԱՀ-ում, պաշտոնական թվերով մոտ 30 հազարը կամ մոտ 8000 ընտանիք զրկվել է բնակարաններից, տեղահանվել է: Այսքան մարդու ճակատագիր խեղվել է: Այս մարդկանց օժանդակելը ոչ միայն ԱՀ-ի կամ ՀՀ-ի, այլ ողջ հայության պատվի հարցն է: Բայց արցախցին ներդրում չի անի, տնտեսություն չի ստեղծի, քանի դեռ իր անվտանգության հարցը լուծված չէ: Եթե գործող իշխանություններն ուզում են Արցախին տնտեսապես և երկարաժամկետ առումով օգնել, պետք է լուծեն անվտանգության հարցը, նաև հայտարարեն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%