Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Անհնար է Ռուսաստանին դուրս թողնել գործընթացից. ի՞նչ կստացվի երկու առանձին հարթակի արդյունքում. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

eurasianet.org-ը «Եվրամիությունը դառնում է հայ-ադրբեջանական բանակցությունների կարևոր մասնակից» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Եվրամիության միջնորդությամբ անընդմեջ երկրորդ անգամ են հանդիպել: Բրյուսելը, կարծես թե, սկսել է գլխավորել խաղաղության բանակցությունները, որոնք մինչ այդ հիմնականում Ռուսաստանի միջնորդությամբ էին: Եվրամիության վերածվելը կարևոր բանակցային հարթակի տեղի է ունենում Ռուսաստանի դերի հստակ կրճատման ֆոնին։ Սակայն չի կարելի ասել, որ Ռուսաստանը լիովին անգործ է մնացել։ Ե՛վ 2000-անոց ռուսական խաղաղապահ զորախումբն է Ղարաբաղում, և՛ Ռուսաստանի սերտ կապերը երկու երկրների հետ շարունակում են անփոխարինելի դարձնել նրա մասնակցությունը։

Բանակցությունների երկակի հարթակ առաջացել է, քանի որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև խզումը խորացել է ուկրաինական պատերազմի պատճառով: Դա արագացրել է այն գործընթացները, որոնք սկսվել էին դեռ պատերազմից առաջ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորության զգալի անկումը: «Ես այդ ամենը տեսնում եմ որպես Եվրոպայի նախաձեռնություն, որի ձեռքում են բոլոր խաղաքարտերը,- ասել է ռուս վերլուծաբան Արկադի Դուբնովը,- Մոսկվան այլևս նախկինի պես հարմար չէ միջնորդի դերում մնալու համար, նա չափազանց զբաղված է Ուկրաինայում, և դա, իհարկե, զգալիորեն թուլացնում է նրա դիրքերը»:

Եվրամիության դերի ամրապնդումն ակնհայտորեն գոհացնում է Ադրբեջանին, որը կասկածում է, որ Ռուսաստանը ունի տարածաշրջանում ռազմական ներկայություն պահպանելու հեռահար նպատակ։ Եվ Մոսկվան կարող է այնքան էլ շահագրգռված չլինել երկու կողմի համաձայնությամբ, ինչը կվերացնի հակամարտությունը և, ըստ այդմ, խաղաղապահ առաքելությունը շարունակելու անհրաժեշտությունը։ «Հայ-ադրբեջանական հակամարտությամբ զբաղվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Եվրամիությունը հեռու է եղել դրանից,- վերջերս կայացած մամուլի ասուլիսում ասել է Ալիևը,- մենք համարում ենք, որ Եվրամիությունը արդար միջնորդ է... Բրյուսելն այսօր դարձել է իմ այցելությունների հիմնական նպատակակետը»։ Հայաստանի տեսանկյունից Եվրամիության դերի ամրապնդումը ոչ միանշանակ երևույթ է։ Շատ հայեր նշում են, որ վերջին հանդիպումից հետո Միշելի արած հայտարարության մեջ օգտագործվել է «Ղարաբաղ» տերմինը, որն օգտագործում է ադրբեջանական կողմը, այլ ոչ թե «Լեռնային Ղարաբաղ», ինչպես նախընտրում են անվանել այդ տարածքը Հայաստանում։ Նրանք այդ հանգամանքը կապում են Փաշինյանի վերջին այն հայտարարության հետ, որ «միջազգային հանրությունը» Հայաստանից պահանջում է կարգավիճակի հարցում «իջեցնել նշաձողը»։ Այդ խոսքերը դիտվում էին որպես տարածքային նշանակալի զիջումների նախապատրաստման նշան։ Միևնույն ժամանակ, Երևանի համար դժվար է հրաժարվել Եվրամիության նախաձեռնություններից, քանի որ Բրյուսելը Հայաստանին տրամադրում է զգալի ֆինանսական աջակցություն, այդ թվում 2,6 միլիարդ եվրոյի նոր ներդրումային փաթեթ (Ադրբեջանը զուգահեռաբար ստանում է 2 միլիարդ եվրոյի փաթեթ):

Բացի այդ, և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ձեռնտու է Եվրամիությունը՝ որպես աշխարհաքաղաքական հակակշիռ Ռուսաստանին, որը շարունակում է տարածաշրջանում մնալ գերիշխող ուժը: «Այժմ մենք ունենք երկու առանձին հարթակ՝ Արևմուտք և Ռուսաստան, - Eurasianet. org-ին ասել է Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բենիամին Պողոսյանը,Ռուսաստանը կարող է դեմ լինել դրան, բայց նա հասկանում է, որ չի կարող պարզապես արգելել Հայաստանին կամ Ադրբեջանին աշխատել Եվրամիության հետ»։ Եվրամիության և Ռուսաստանի առաջնահերթություններից շատերը համընկնում են, այն է՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և սահմանագծում, տրանսպորտային կապերի վերականգնում և, ի վերջո, խաղաղության պայմանագիր, որը վերջ կդնի տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։ Սակայն երկու միջնորդների դիրքորոշումները Ղարաբաղի կարգավիճակի հարցում կարող են տարբերվել։ «Եվրամիությունը ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվի բանակցությունների ընթացքում՝ գիտակցելով, որ պատերազմում պարտությունից հետո կարգավիճակը կարող է նշանակել Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինչ-որ պաշտոնական կամ ոչ պաշտոնական ինքնավարության տրամադրում,- ասել է Պողոսյանը, - դա Ռուսաստանին ձեռնտու չէ, քանի որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն կարգավիճակի շուրջ, ապա ռուս խաղաղապահների կարիք չի լինի, իսկ Ռուսաստանի նպատակը մշտական ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում»։

Ըստ Բաքվի ԶՀԳ համալսարանի պրոռեկտոր Ֆարիզ Իսմայիլզադեի, ի տարբերություն Ռուսաստանի, Եվրամիությունը ավելի շուտ բլիթ կօգտագործի, քան թե մտրակ։ «Երկու գործընթացներն էլ կենտրոնացած են նույն հարցերի շուրջ, - ասել է նա Eurasianet. org-ին,- բայց Եվրամիությունը հիմնականում օգտագործում է փափուկ ուժ և ֆինանսական խթաններ, իսկ Ռուսաստանը կկիրառի կոշտ ուժ հատկապես ուկրաինական իրադարձություններից հետո»: Մայիսի 16-17-ը Մոսկվայում պետք է տեղի ունենար սահմանային հանձնաժողովների նիստ, բայց այդ հանդիպումը չի կայացել, և փոխարենը տեղի է ունեցել մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին։ Ղարաբաղցի հայ վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը դա համարում է Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու փորձ։

«Կարծում եմ, որ սահմանին հանդիպման նպատակը Ռուսաստանի դերի նվազեցումն է այդ գործընթացում, - ասել է նա civilnet.am լրատվական կայքին տված հարցազրույցում,- սակայն անհնար է Ռուսաստանին դուրս թողնել գործընթացից, թեկուզ զուտ տեխնիկական պատճառներով, քանի որ նրան են հասանելի տարածաշրջանի առավել մանրամասն քարտեզները, և գոնե քարտեզների մասով կախվածություն կա Ռուսաստանից»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank