Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Օրը ցերեկով ազգաբնակչության թալան է իրականացվում մի խումբ գրպանահատների կողմից». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բանջարեղենի գները ռեկորդներ են սահմանում: Հատկապես շոկի է ենթարկում կարտոֆիլի գինը, նոր կարտոֆիլը կարելի է գնել 700-800 դրամով, հինն՝ ավելի նվազ գնով, բայց որակական առումով շատ դեպքերում այն անգամ պիտանի չէ օգտագործման համար: Ինչո՞ւ է այսպես:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն ասում է` նախ տարին երկու շաբաթով հետ է ընկել: «Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին ունենում էինք բաց գրունտի կարտոֆիլ, հիմա դրա ստացումը տասն օրով հետ է ընկել: Խանութներում և շուկաներում եղած կարտոֆիլը հիմնականում պոլիէթիլենային թաղանթի տակ և ջերմոցներում աճեցրած կարտոֆիլն է, սա բաց գրունտի հետ որևէ կապ չունի: Միշտ էլ այդպես է, ամեն տարի ջերմոցներում արտադրված կարտոֆիլը թանկ է եղել, համարվում է առաջին բերք: Մոտավորապես տասն օրից գինը կնվազի մինչև 300-350 դրամ, երբ արդեն բաց գրունտի կարտոֆիլը հայտնվի շուկայում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Նշում է` գյուղացուն մեղադրել պետք չէ: «Կառավարությունը պետք է մտածի, թե այդ ինչպես եղավ, որ պարարտանյութը գյուղացու համար երկու անգամ թանկանալու փոխարեն երեք անգամ թանկացավ, իրականում դրա գինը պետք է կրկնակի բարձրանար: Հիմա բանակցություններ ենք վարում Իրանի դեսպանատան, արտադրողների հետ, պարարտանյութի իրական գինը 20-22 հազար դրամ չէ՝ այն, ինչ առաջարկում են գյուղացուն: Իսկ սա ազդում է ապրանքի գնի վրա, կամ էլ գյուղացին ուղղակի քիչ պարարտանյութ կօգտագործի: Հաջորդը` դիզվառելիքն անցած տարի նույն այս ժամանակահատվածում արժեցել է 350 դրամ, հիմա` 700 դրամ: Մյուսը` հայկական դրամը սարսափելի «ամրացել է», բնական է` արհեստականորեն, սա էլ Կենտրոնական բանկի աշխատանքի արդյունքն է: Թունաքիմիկատները 50-ից 60 տոկոս են թանկացել: Վարը 20 հազարից դարձել է 35 հազար դրամ: Այս պայմաններում, եթե գյուղացին դեռ հող է մշակում, պետք է միայն ուրախ լինել: Սա տգետ պայուսակների աշխատանքի արդյունքն է: Պարարտանյութը կարելի էր ժամանակին ներկրել 6000 դրամով, դա չարվեց: Մի կողմից՝ հայկական դրամն է ուժեղացել, արտարժույթը թուլացել, մյուս կողմից էլ դիզվառելիքի գինն է երկու անգամ թանկացել, ու հետաքրքիրն այն է, որ չի նվազում: Նույնն էլ՝ բենզինի պարագայում: Օրը ցերեկով ազգաբնակչության թալան է իրականացվում մի խումբ գրպանահատների կողմից: Ժողովուրդն էլ, շվարած, արդեն որևէ մեկին չի հավատում, հոգնել է բոլորից»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը բանջարեղենի գնի նման թանկացումները կապում է եղանակի հետ, ասում է` այս տարի տաք եղանակն ուշ սկսվեց: «Անցած ամիս անընդհատ անձրև էր, երևի թե վաղուց նման ցուրտ մայիս չէինք ունեցել: Սա, իհարկե, ազդել է արտադրանքի վրա: Բանջարեղենն ուշ է հասունանում, շուկայում դեռ մեծ քանակությամբ բանջարեղեն չկա: Օրինակ` հին կարտոֆիլի մասով դեռ ամիսներ առաջ էին ասում, որ բերքը քիչ կլինի, որակի առումով էլ, այո, այնքան էլ լավը չէ: Մշակված հողերը քիչ էին, դա կապված էր պարարտանյութի թանկ լինելու և այլ խնդիրների հետ: Այդ պատճառով հին կարտոֆիլը և անորակ է, և թանկ: Մնացած բանջարեղենի դեպքում արդեն եղանակի գործոնն է, տաք եղանակն «ուշացել է», բավարար քանակով բանջարեղեն չի մտել շուկա, դրա համար էլ գինը բարձր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը: Նա ևս որպես բարձր գնի պատճառ նշում է պարարտանյութի գնի բարձրացումը: «Նախորդ տարիներին մեկ պարկի արժեքը տատանվում էր 6-ից 8 հազարի միջակայքում, հիմա հասել է 20 հազարի: Դիզելային վառելիքի գինը ևս նման մակարդակի երբեք չէր հասել, այն թանկացել է մոտ 40-50 տոկոսով: Գյուղտեխնիկան դիզելային վառելիքով է աշխատում: Այս բոլոր գործոնները գումարվում են իրար, և բնական է, որ հենց դրանք էլ արդյունքում ազդում են շուկայում ապրանքի գնագոյացման վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ կարելի՞ է ակնկալել, որ սեզոնի կեսերին կլինի գնանկում: Օրինակ` լոլիկի և վարունգի գինը նվազում է, սա չֆիքսել ևս չենք կարող: «Բնական է, որ կնվազի, ամեն տարի ամառվա կեսերին գներն սկսում են նվազել: Պատահում է նաև, որ մեկ էլ սեզոնի կեսին բանջարեղենի գինը բարձրանում է, նման բաների ևս ականատես եղել ենք: Օրինակ` հիշում եմ, որ մի տարի օգոստոսին կարտոֆիլի գինը կտրուկ բարձրացավ: Երբեմն ստացվում է, որ ապրանքը շուկայում քիչ քանակությամբ է հայտնվում, գները բարձրանում են, հետո, երբ ավելանում է, կտրուկ նվազում: Տեսնենք, թե ինչ պատկեր կունենանք այս տարի: Բայց, ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ այս տարի պարարտանյութն արտառոց կերպով թանկացել է, այնպես որ, շատ մեծ չափերի հասնող գնանկում ակնկալել պետք չէ»,-ասում է ՀԿ նախագահը:

Ստացվում է, որ պահածոյացված ապրանքների մասով էլ թանկացում կլինի: «Տեսեք` գյուղացին աճեցրել է բանջարեղեն, դրա մեկ կիլոգրամը նրա համար արժեցել է 200 դրամ: Նա չի կարող 100 դրամով մթերել ապրանքը, ո՞րը կլինի այդ դեպքում իր օգուտը: Սպասենք, թե ինչպիսի բերք կլինի, հետո արդեն արտահանման սեզոնը կսկսվի, այս մասով դժվար է ինչ-որ բան ասելը, ենթադրություններ չանենք»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%