Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են շուրջ 60 տոկոսով
ЭКОНОМИКАՀայաստանում այս տարվա ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցվել պտուղ-բանջարեղենի արտահանման առումով: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 76 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ անցյալ տարվա 46 հազար 450 տոննայի դիմաց: Մոտավորապես 60 տոկոսով մենք ավելացրել ենք արտահանման ծավալները: Մինչև տարվա վերջ եւս ակնկալում ենք ծավալների ավելացում»,- նշեց նախարարը:
Սերգո Կարապետյանը հավելեց, որ հիմնական արտահանման շուկան Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են: «Ռուսական շուկայի մասնաբաժինն այստեղ կազմում է շուրջ 84 տոկոս՝ անցյալ տարվա 46 տոկոսի դիմաց»,- ընդգծեց Սերգո Կարապետյանը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



