Նախարարը կարևորում է գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը
ЭКОНОМИКАԳյուղատնտեսության նախարարության համար կարևոր խնդիր է մնում ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Բոլորին է հայտնի, որ գյուղատնտեսության մեջ արտադրողականությունը բավականի ն ցածր է, և մենք պետք է նոր քաղաքականության մշակման և տնտեսվարման ձևերի կատարելագործման միջոցով կարողանանք գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը բարձրացնել»,- նշեց նախարարը:
Գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման հիմնական երախիքներից մեկը նախարարը համարում է ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը: «Կարևոր է նաև կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, որն արդեն մեր երկրում սկսվել է և բավականին հեկտարների վրա այդ գործընթացը շարունակվում է: Արարատի և Արմավիրի մարզերում շատ տնտեսություններ արդեն ներդրել են կաթիլային ոռոգման համակարգը»,- հավելեց նախարարը:
Նա կարևորեց նաև կարկտահարությունից բերքի պաշտպանության համար ցանցային տեխոլոգիաների ներդրումը, որը ևս Հայաստանում սկսվել է: «Հաջորդ կարևոր խնդիրը նորագույն տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնումն է: Վերջին երկու տարվա ընթացքում հիմնականում Արագածոտնի և Կոտայքի մարզում հարյուրավոր հեկտարների վրա հիմնվել են խնձորենու, ընկուզենու, ծիրանի, դեղձի՝ նորագույն տեխնոլոգիաներով այգիներ, որոնք մեծապես նպաստում են գյուղացու եկամուտների ավելացմանը, որովհետև մեծանում է արտադրողականությունը: Այդ դաշտերն արդեն կան մեր երկրում և եկող տաÖ �ի մենք դրանք էլի ավելացնելու ենք»,- մանրամասնեց Սերգո Կարապետյանը: