Հնդկաստանի դեսպանն Իրանի ԱԳՆ է կանչվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար
МЕЖДУНАРОДНОЕԹեհրանում Հնդկաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել հնդկական իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցության ներկայացուցիչ Նիպուր Շարմայի հայտարարությունների պատճառով, որոնք շատ մուսուլմանական երկրներում վիրավորական են համարվել Մուհամեդ մարգարեի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը։
«Հնդկական հեռուստաշոուում Մուհամեդ մարգարեին (խաղաղություն և օրհնություն նրան) վիրավորելուց հետո, Թեհրանում Հնդկաստանի դեսպանը Հարավային Ասիայի հարցերովգլխավոր տնօրենի կողմից կիրակի երեկոյան կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ ընդունելու Իսլամական Հանրապետության ուժեղ բողոքը», - ասվում է հաղորդագրությունում:
Գործակալության տվյալներով՝ դեսպանը «ափսոսանք է հայտնել և մարգարեի հասցեին ցանկացած վիրավորանք անընդունելի է անվանել»։ Նա վստահեցրել է իրանական կողմին, որ հնդկական հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերում Բհարաթիա Ջանատա կուսակցության ներկայացուցչի հայտարարությունները չեն արտացոլում Հնդկաստանի կառավարության կարծիքը, որը հարգում է բոլոր կրոնները։
Շարման, որի խոսքերը սկանդալ են առաջացրել, պետական ծառայող չէ. սկանդալից հետո նա հեռացվել է կուսակցական պաշտոնից։. Հնդկաստանի դեսպաններին բողոքի նոտաներ են հանձնել նաև Կատարը և Քուվեյթը, մինչդեռ մի շարք այլ մահմեդական երկրներ և կազմակերպություններ, այդ թվում Պակիստանը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը, դատապարտել են Բհարաթիա Ջանատա կուսակցության ներկայացուցչի հայտարարությունները։
Շարման հայտնվել է հնդկական հեռուստատեսային բանավեճերում և երկրում տեղի ունեցած որոշ միջադեպերի քննարկման համատեքստում մի շարք հայտարարություններ է արել իսլամի և Մուհամեդ մարգարեի մասին, որոնք վիրավորական են դարձել մուսուլմանների համար: