Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պետք է վռնդել և դատել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հայաստանի և Արցախի շուրջ առկա գործընթացները կատարվում են մի իրադրությունում, երբ ողջ աշխարհը բավականին տուրբուլիզացված վիճակում է: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի դիտարկումն է, որի խոսքով, մեր երկրի շուրջ հնարավոր գործընթացները նաև աշխարհաքաղաքական իրողություններից են կախված:

«Այսօր ընթացող պատերազմն Ուկրաինայի դեմ չէ: Սա պատերազմ է Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի միջև: Եվ հենց Արևմուտքի ներկայացուցիչները բավականին խճճվել են այս իրավիճակում: Տարօրինակ ձևով Եվրոպան այսօր նույնպես շատ հարցերում դարձել է անգլոսաքսերի կամակատարը, և շատ հարցերում հենց իրենք են երբեմն դժգոհում ստեղծված իրադրությունից: Եվ այս իրավիճակում դժվար էր պատկերացնել լուրջ բանակցություններ նաև մեզ առնչվող հարցերի պարագայում: Ճիշտ է՝ Ռուսաստանը շարունակում է ավելի հստակ իր դիրքորոշումները հայտնել, բայց ՌԴ-ի դիրքորոշումները ևս փոփոխվում են՝ ելնելով ստեղծված իրադրությունից: Առկա իրողությունները հաշվի առնելով՝ ներկայիս խառնաշփոթն այդ առումով զարմանալի չէ: Պետք է ընդգծել պարզապես, որ Նիկոլ Փաշինյանն այդ խառնաշփոթությունների ստեղծման մեջ իր ուրույն դերակատարությունն ունի: Իհարկե, ավելի քիչ մասշտաբով, քան, օրինակ՝ Զելենսկին, բայց նա, ամեն դեպքում, խառնաշփոթ է ստեղծել տարածաշրջանում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Հարությունյանը:

Նրա խոսքով, իհարկե, հեշտ չէ այս ամենը դիտարկել ու սառը վերլուծել զուտ աշխարհաքաղաքական իրողությունների տեսանկյունից, որովհետև խոսքը մեր հայրենիքի, մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի մասին է. «Պարզապես պետք է արձանագրենք, որ սարսափելի ծանր ժամանակներ են, և բավականին խառը իրավիճակ է նաև Հայաստանի հետ կապված խնդիրների դեպքում: Աշխարհում առկա ծանր վիճակը մեր արդեն իսկ եղած խնդիրների վրա մեծ ազդեցություն ունի»: Գագիկ Հարությունյանն այս համատեքստում շեշտեց՝ առկա իրողություններից է կախված Արցախի ու Հայաստանի ճակատագիրը: «Այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահներն Արցախում են, ըստ իս՝ երկար դեռ պետք է մնան, եթե նրանք չլինեն, Արցախը կդատարկվի: Այսօր Արևմուտքը ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև ժողովրդավարության շատ սկզբունքներ բացառապես իր շահերին է ծառայեցնում: Հիշենք, թե իրենք ինչպիսի մեծ եռանդով Կոսովոն հռչակեցին անկախ պետություն: Մենք տեսնում ենք, որ, սակայն, ամենևին շահագրգռված չեն Արցախի անկախությունը ճանաչելու առումով, իսկ ինքնորոշման իրավունքը մոռացվել է: Այսօր Արցախի խնդիրը բխելու է վերոնշյալ պատերազմի արդյունքներից»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ այսօր «անգլոսաքսոնյան դեմոկրատիան» կոչված չէ պաշտպանել մարդկանց իրավունքները: «Եվ այս համատեքստում մեր իրողություններին անդրադառնալուց առաջ էլի պետք է այլ օրինակ բերեմ: Մենք տեսանք, թե ինչպես ամբողջ Ուկրաինան սատանայական մի կազմակերպության վերածվեց: Իրենք կարողացան ուկրաինացիներից՝ ազգից ստեղծել մի հասարակություն, որը, փաստորեն, պատերազմում է իր եղբայրների հետ: Սա վերոնշյալ ծանր իրավիճակի մի մասն է: Լրացուցիչ մասն էլ մեզ մոտ է: Այդ ծանրությունը Հայաստանում, այսպես կոչված, իշխող ուժի տեսքով է արտահայտվում, որի ներկայացուցիչներն իրականում իրենց անգլոսաքսոնական տերերի խամաճիկն են: Իրենք արդեն վաճառել են մեր երկիրը, պարզապես մնում է իրագործման փուլն ավարտին հասցնեն, ինչը գուցեև չկարողանան: Ինչո՞ւ, որովհետև, իմ կարծիքով, այն պատերազմը, որն այսօր վարում է ոչ միայն Ռուսաստանը, այլև Չինաստանը, իրենց համար հաղթանակով է ավարտվելու:

Այդ հաղթանակը նաև մեզ համար իր դրական ազդեցությունը կունենա: Իհարկե, այս ամենից զատ, առաջին հերթին ինքներս պետք է կարողանանք ուժ գտնել և այս իշխանություններին՝ «քայլականներին» վռնդել, դատել և պատժել հենց մեր երկրում: Հակառակ դեպքում կարող ենք ականատես լինել մի իրավիճակի, ինչի մասին այսօր խոսում են բոլոր նրանք, ովքեր իրենց երակներում հայի արյուն, հոգի ու միտք ունեն: Դա բերելու է հայկական պետականության ոչնչացմանը ու շատ ծանր հետևանքներ է ունենալու բոլորիս համար: Սա է պատճառը, որ մեզ համար առաջին խնդիրն այս սրիկաներին հեռացնելն է»,-ընդգծեց նա:

Գագիկ Հարությունյանի խոսքով, այս իշխանություններին հեռացնելու գործընթացը դյուրին չէ: «Այս պարագայում չէր էլ կարող դյուրին լինել: Ամեն դեպքում, հույս ունենանք, որ ձևավորված շարժումը կհասնի իր նպատակներին, որովհետև մարդկանց բավականին ստվար զանգված արդեն հասկացել է փաշինյանական ռեժիմի էությունը, բոլոր վտանգները հայրենիքի համար: Պետք է օգնել ձևավորված շարժմանը՝ հաղթանակ գրանցելու տեսանկյունից, որովհետև, ի տարբերություն 2018-ի, այսօր սթափ և հայեցի մտածողների թիվը բավականին աճել է, թեպետ այս իշխանություն կոչվածը շարունակում է իր մանիպուլ յացիոն քաղաքականությունը: Օրինակ՝ չասելով, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հերթական մանիպուլյացիոն քաղաքականությունն ու վարքագիծն են դրսևորում»,-ասաց Գ. Հարությունյանը՝ նկատի ունենալով նաև այն պատճառաբանությունները, թե ի պաշտոնե չեն կարող նման արտահայտություն անել:

«Վաստակավոր ստախոս Նիկոլ Փաշինյանին պատահական չեն ընտրել իր դերի համար: Նա խամաճիկ է, որին նշանակել են: Նա ամեն ինչ մանուպուլացնում է, զբաղվում է նրանով, ինչով մշտապես է զբաղվել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%