Վայոց Ձորում ՊՆ «Կամազը» գլխիվայր է շրջվել, 11 զինծառայող հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։
Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց Ձորի մարզի Ռազմական ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի և վիրավորների ինքնությունը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



