Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արցախի կառավարությունը գումարել է ընթացիկ տարվա վերջին նիստը

ПОЛИТИКА

Տեղի է ունեցել Արցախի կառավարության ընթացիկ տարվա վերջին նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործադիր մարմինը որոշում է ընդունել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին: ԼՂՀ ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները, նշել է, որ պետական բյուջեի մուտքերի, հետևաբար նաև՝ ծախսային հատկացումների կատարման եռամսյակային բաշխվածությունը ձևավորելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ: Որոշման համաձայն՝ կապահովվի ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի բնականոն կատարումն ըստ սահմանված եռամսյակային համամասնությունների, ինչպես նաև պետական կառավարման մարմիններին կտրվեն հանձնարարականներ` այդ տարվա պետա կան բյուջեի կատարումն ապահովելուն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ` ծախսերը պլանավորելու և ժամանակացույցով առաջնորդվելու համար: Վարչապետը կառավարության անդամներին հորդորել է ծախսային մասով հոդվածային փոփոխություններ չմտցնել, կամ խիստ անհրաժեշտության դեպքում՝ նախօրոք տեղյակ պահել համապատասխան մարմնին:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել ««Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծում: Դրա համաձայն՝ օրենքով նախատեսված մի շարք դրույթներ կիրականացվեն լիազոր ճանաչված հարկային մարմնի կողմից, և առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզավորման կարգի ներկայացման ժամկետը կերկարաձգվի մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է առաջարկել ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««ԼՂՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքներում, որոնք նիստում  ներկայացվեցին մեկ ընդհանուր փաթեթով: ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանի ներկայացմամբ` օրենքի անցումային դրույթներում առաջարկվում է կատարել լրացում, որÕ « համաձայն՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն տասը տարի դատավորի պաշտոնում աշխատած և պաշտոնավարումը շարունակող անձանց կենսաթոշակները կնշանակվեն մինչև այդ պահը գործող սկզբունքներին համապատասխան։ Մասնավորապես, կենսաթոշակի չափը կհաշվարկվի մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը որպես դատավոր ստացած վերջին աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարի) և 0.85 գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով, որը, սակայն, չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի 85 տոկոսը։ Այդ համատեքստում առաջարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը նույնպես սահմանել աշխատավարձի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ (գործող Նախագահի աշխատավարձի 70 տոկոսը)՝ միաժամանակ, պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակին վերաբերող դրույթներն ամրագրելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում։ Նախագծերով առաջարկվել է հստակեցնել նաև պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակների նշանակման ժամկետները, ինչպես նաև կատարել խմբագրական բնույթի լրացում։

««Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով առաջարկվել է կասեցնել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծրագրում ընդգրկվող շահառուների գործազուրկի կարգավիճակը, ինչպես նաև հստակեցնել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման նպատակով կազմակերպությունների համար սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) պահանջի կատարումն ու հաշվարկման եխանիզմները: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարության կողմից սահմանվել են դրանցից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք նշանակելու և վճարելու կարգը, ինչպես նաև՝ նախատեսված նպաստի ու միանվագ դրամական օգնության չափերը :

Իրավական ակտերով սահմանված պետական կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ՝ իր ընտրությամբ։ Ըստ այդմ՝ անձին կենսաթոշակը նշանակելու օրվանից կդադարեցվի մինչ այդ նշանակված՝ աշխատանքային, կամ սոցիալական, կամ զինվորական կենսաթոշակը։ Կդադարեցվի նաև անձի՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ամենամսյա պարգևավճարի իրավունքը, քանի որ անձին նշանակվող պարգևավճարի իրավունքը կապակցված է աշխատանքային, սոցիալական, Õ �ամ զինվորական կենսաթոշակ ստանալու պայմանի հետ։ Որոշմամբ սահմանվել է, որ կենսաթոշակ (միջին չափը՝ 184400 դրամ) նշանակելու պահից դադարեցվում է նաև ամենամսյա դրամական օգնության (միջին չափը՝ 7800 դրամ) վճարումը։

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է մտցրել ԼՂՀ կառավարության 2015թ. հունիսի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» որոշման մեջ: Այդ փոփոխությունների համաձայն՝ Ստեփանակերտ և Շուշի քաղաքներից բացի, հանրապետության մյուս քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին ևս, բնակելի տներ կառուցելու նպատակով, կտրամադրվի անհատույց պետական ֆինանս ական աջակցություն՝ մինչև երեք միլիոն ՀՀ դրամի չափով:

Նիստում հաստատվել են երեխայի իրավունքների պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագիրը և ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը: Սոցիալական ոլորտի բարեփոխումները ուղղված են հիմնականում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանը, խնամքի և սոցիալական հոգածության ենթահամակարգի զարգացմանը և նրանց տրամադրվող սոցիալական ծառայությունների ապակենտրոնացմանը:

 Կառավարությունը հաստատել է կենսաթոշակ վճարելու նոր կարգ, որի համաձայն՝ նախատեսվում է սկսել անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումները` կենսաթոշակառուների բանկային (քարտային) հաշիվներին կենսաթոշակի գումարները փոխանցելու միջոցով: Սահմանվել են սոցիալական ապահովության պետական գործակալության կողմից նշանակվող կենսաթոշակների վճարման կարգը, նախարարության և կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարվող բանկի, ինչպես նաև նախարարության և կենսաթոշակներն կանխիկ եղանակով վճարող կազմակերպության միջև կնքվող` կենսաթոշակների վճարման ծառա յությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը:

«Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքի պահանջից ելնելով կառավարությունը հաստատել է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը, որն առաջարկվում է աշխատաշուկայում անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց գյուղացիական տնտեսություններին, սեզոնային զբաղվածության խթանման նպատակով տրամադրել ֆինանսական աջակցություն: Ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով՝ 2016 թվականին այն փորձնական  կարգով կիրականացվի ԼՂՀ Ասկերանի շրջանում:

 Գործադիր մարմինը որոշում է ընդունել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տեղափոխված անձանց կենսաթոշակային ապահովության մասին : Եթե ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կատարած հարցմանն ի պատասխան չտրամադրվի համապատասխան տեղեկատվություն Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետ կապված, ապա ԼՂՀ-ում անձին կենսաթոշակ կնշանակվի առանց վերոնշված փաստաթղթերի:

Կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, համապատասխան որոշումներով  հաստատվել են նախարարության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, աշխատակազմին հանձնվող գույքի կազմը: Որպես կառուցվածքային ստորաբաժանումներ՝ նախարարությունում  կավելանան ընտանիքների կարիքավորության գնահատման և վերահսկողության բաժինները, իսկ ժողովրդագրական քաղաքականության բաժինը կմիանա սոցիալական մոնիթորինգի վարչությանը: Ո ւժը կորցրած են ճանաչվել  ԼՂՀ կառավարության մի շարք որոշումներ:

Գործադիրի որոշմամբ՝ կփոխհատուցվի  ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող՝ պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների զավակ ուսանողների ուսման վարձավճարները` նպատակ ունենալով օժանդակել պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների ընտանիքներին:

Կառավարության որոշմամբ՝ հիմնադրվել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը, որը նպաստելու է    հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիական, ճարտարագիտական, ճարտարապետական, գյուղատնտեսական ուղղություններով բարձրագույն կրթությամբ մասնագետներ պատրաստելու գործին։ Հիմնադրամի տնօրեն է նշանակվել Հովհաննես Թոքմաջյանը, ով, վարչապետ Ա. Հարությունյանի գնահատմամբ,  մեծ ներդրում ունի հատկապես հանրապետության քաղաքաշինության ոլորտում:

Կառավարությունը հաստատել է բարձրագույն, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Մի շարք մասնագիտություններ են ավելացվել, հիմնականում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գործարկմամբ պայմանավորված:

ԼՂՀ-ում խոզաբուծության զարգացման նպատակով՝ փոխառություն կտրամադրվի խոզաբուծությամբ զբաղվել ցանկացողներին` խոզամերուններ և կեր ձեռք բերելու համար:  Կառավարության որոշմամբ՝ սահմանվել է դրանց տրամադրման կարգը:

Գործադիր մարմնի որոշմամբ՝ հաստատվել է  կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության, ինչպես նաև ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու  և տեղեկություններ տրամադրելու կարգերը:

Կառավարության հաստատած համապատասխան կարգով սահմանվել են համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական անտառները առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու  պայմանները և պահանջները, հայտերի ընդունման և մերժման պայմանները, հավատարմագրային կառավարման պայմանագրի պահանջները: 

Նիստում սահմանվել է  ԼՂՀ-ում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու, սահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի օգտագործման կարգերը:

Կառավարությունը հաստատել է 2016թ. համար բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղը` անտառային պաշարների կայուն և արդյունավետ օգտագործման, անտառի ջրապահպան, ջրակարգավորիչ և հողապաշտպան հատկանիշների ամրապնդման, անտառավերականգնման, տնտեսապես արժեքավոր ծառատեսակների վերարտադրության, անտառի արտադրողականության բարձրացման, բնական միջավայրի բարելավման ու պահպանման ապահովման նպատակով:

Նիստի ավարտին կառավարության ղեկավարը շնորհավորել է ներկաներին` գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ և խաղաղության ու նոր ձեռքբերումների տարի մաղթել բոլորին:

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%