Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ե՞րբ կավարտվեն Սիսիանի պանթեոնում շիրմաքարերի տեղադրման և բարեկարգման աշխատանքները. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա մայիսի 21-ին 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 65 զինծառայողների հարազատները ստորագրահավաք էին նախաձեռնել, որով պահանջում էին Սիսիանի համայնքապետարանից 65-օրյա ժամկետում իրականացնել պանթեոնի բարեկարգումը և շիրմաքարերի տեղադրումը։ Նշել էին, որ «Սիսիան համայնքի եղբայրական պանթեոնը միակն է ողջ հանրապետությունում, որտեղ մինչ օրս 44-օրյա պատերազմում զոհված հերոսների շիրմաքարերը տեղադրված չեն»։

Ստորագրահավաքից մի քանի օր անց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համապատասխան նախագծով առաջարկեց պետբյուջեի պահուստային ֆոնդից 77,5 մլն դրամ տրամադրել զոհված զինծառայողների տապանաքարերի տեղադրման համար։

«Սիսիանի համայնքապետարանի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողի, և 2020 թ.-ին Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի, ինչպես նաև Սիսիանի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողի շիրմաքարերը տեղադրված չեն, իսկ զինծառայողների ընտանիքներին գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար հատուցման գումարներ չեն տրամադրվել, ուստի խնդիր է առաջացել վերոհիշյալ 67 զոհված զինծառայողների տապանաքարերի պատրաստման և տեղադրման հարցում։ Հատկացվելիք գումարով պատրաստվելու և տեղադրվելու է 67 տապանաքար։ Մեկ միավորի համար (սև գրանիտե շիրմաքարերն իրենց լրակազմերով) հիմք է ընդունվել ՊՆ-ի կողմից Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված մեկ միավորի արժեքը»,նշված էր համապատասխան նախագծում:

Դեռ օրեր առաջ «Փաստին» դիմել էին զոհվածների հարազատները: Նրանք նշել էին, որ տեղյակ են գումարի հատկացման որոշման մասին և սպասում են դրա կյանքի կոչմանը: Մեզ հետ զրույցում նրանցից մեկը նշել էր. «Խնդիրը հետևյալն է, որ պանթեոնն առհասարակ խնամքի, հոգածության կարիք ունի: Այնտեղ հուղարկավորված են Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մեր նահատակները: Եթե մի պահ չքննարկենք անգամ շիրմաքարերի հարցը, ամբողջ պանթեոնը պարբերական խնամքի կարիք ունի: Ծնողներն ու հարազատներն ամեն անգամ այցելելիս մաքրում են տարածքը խոտից, փշերից ու փոշուց, բայց ընդհանուր բարեկարգում պետք է լինի»:

Ի դեպ, դա ակնհայտ էր անգամ լուսանկարները նայելիս: Ինչպես հարազատներն էին նշում, անձնական միջոցներով փոքրիկ հուշաքարեր են տեղադրել, որոնք պետք է ժամանակավոր լինեին, իսկ հետո տեղադրվելու էին միանման շիրմաքարեր, որոնց ձևի, քարի տեսակի մասին պետք է խորհրդակցեին ծնողների ու հարազատների հետ, նրանց ցանկությամբ բոլոր նահատակների շիրմաքարերը պետք է միանման լինեին: Պատերազմի ավարտից անցել է 1 տարի վեց ամիս, իսկ Սիսիանի պանթեոնի անխնամ վիճակն, ըստ զոհվածների հարազատների, միայն ցավ ու ափսոսանք է առաջացնում:

«Հաճախակի ենք լինում պանթեոնում, մաքրում տարածքը, որ փշերն ու խոտը տղերքին չծածկեն: Պանթեոնը սրբավայրին հավասարազոր վայր է, և նման անուշադրությունն ուղղակի անթույլատրելի է: Ընդ որում, քիչ թե շատ բարեկարգ է պանթեոնի ներքևի հատվածը, բայց վերևի մասը, որտեղ տասը զոհերից ավելի են հուղարկավորված, բացարձակ անխնամ վիճակում է»,-հավելել էր մեր զրուցակիցը:

Սիսիանի համայնքապետարանից «Փաստի» հետ զրույցում ասացին, որ գումարը կառավարությունից փոխանցվել է պաշտպանության նախարարությանը, իսկ այնտեղից էլ՝ համայնքապետարանին: «Կառավարությունը համաձայնություն տվեց, որպեսզի մեկ անձից գնում կատարվի` գործընթացն արագացնելու նպատակով: Այս որոշումը շատ կօգնի ժամկետների առումով, քանի որ միայն երեսուն օր պետք է մրցույթ հայտարարվեր: Այս պահին ակտիվ քննարկումների մեջ ենք քարերի տեսակների և այլ հարցերի վերաբերյալ: Սիսիանում խնդիրը եղել է հետևյալը. նախքան սա, մի քանի անգամ հանրային քննարկումներ են կազմակերպվել, սակայն ծնողների հետ ընդհանուր հայտարարի գալ չէր հաջողվում, և շիրմաքարերի տեղադրման ուշացման հիմնական պատճառը դա է եղել: Սա քաղաքային պանթեոն է, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ցանկանում էր մի ընդհանուր հայտարարի գալ բոլորի հետ, և շիրմաքարերը լինեին միանման: Կարծես թե, բանակցությունների, քննարկումների արդյունքում, ի վերջո, ստացվել է գալ համաձայնության, չնայած կան բողոքող ծնողներ, որոնք թվով քիչ են, ուստի ամեն ինչ կարվի այնպես, ինչպես ցանկանում է մեծամասնությունը»,-«Փաստի» հետ զրույցում փոխանցեցին համայնքապետարանից:

Ժամկետների հետ կապված նշում են, որ ամեն ինչ արվելու է, որ թե՛ շիրմաքարերի տեղադրումը, թե՛ պանթեոնի բարեկարգման աշխատանքներն ավարտվեն մինչև սեպտեմբերի 27-ը` 44-օրյա պատերազմի տարելիցը:

«Պանթեոնը բավականին փոքր է եղել, մեր բյուջեի միջոցներով կատարվել են բարեկարգման աշխատանքներ, տարածքը, ցավոք, մեծացել է: Պետք է տեղադրվեն շիրմաքարերը, և ընդհանուր տարածքը բարեկարգվի: Հուսով ենք տեղավորվել նշված ժամանակահատվածում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%