Չելսին պատրաստ է 10 մլն եվրո աշխատավարձ առաջարկել սենեգալցի ֆուտբոլիստին
СПОРТ«Չելսին» պատրաստ է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին առաջարկել տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, գրում է armsport.am-ը՝ La Gazzetta dello Sport-ին հղումով։
30-ամյա խաղացողը հաջորդ մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ Նեապոլից՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին։
«Նապոլին» առաջարկել է Կուլիբալիին երկարաձգել պայմանագիրը, սակայն՝ կրճատված աշխատավարձով։ Այս տարբերակը չի գոհացրել աֆրիկացի ֆուտբոլիստին։
2021/22 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



