Զապորոժիեի մարզի բնակիչների վարկերն ուկրաինական բանկերին շուտով կզրոյացվեն
ЭКОНОМИКАՈւկրաինայի Զապորոժիեի մարզի (այն այժմ գտնվում է ՌԴ զորքի վերահսկողության տակ) բնակիչների վարկերն ուկրաինական բանկերին շուտով կզրոյացվեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Ըստ նրա՝ նույն սկզբունքով մարզում ներվելու են նաև այն կոմունալ պարտքերը, որոնք քաղաքացիները ունեին մարտի 1-ի դրությամբ։
«Տրամաբանություն չկա, որ մարդիկ բանկերին շորթման տոկոսներ վճարեն վարկերի համար, քանի որ այս ամբողջ գումարն օգտագործվում է այդ նույն քաղաքացիական անձանց սպանելու համար։ Ինչո՞ւ վճարել սեփական սպանության համար», - պարզաբանել է Ռոգովը:
Նա նաև խոստացել է, որ մարզի ղեկավարությունը կզբաղվի ուկրաինական բանկերում բնակիչների արգելափակված ավանդների խնդրով։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



