Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իրականացնում են բոլորի ուզած օրակարգը՝ ի վնաս մեզ. այս մարդկանց համար իշխանությունը ոչ թե ազգային ու պետական շահերն իրացնելու ռեսուրս է, այլ պարզապես վայելքի աղբյուր». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունների այն պնդումները, թե քաղաքական ճգնաժամ չկա, պարզապես չի կարող համապատասխանել իրականությանը: Ե՛վ նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածը, և՛ արդեն այս ապրիլի կեսերից տեղի ունեցող գործընթացները երկարատև են: ՀՀ 3-րդ հանրապետության պատմության մեջ նման երկարատև գործընթացներ չեն եղել, և երկուսն էլ մեր երկրի օրակարգի ամենակարևոր՝ Արցախի հիմնահարցին են վերաբերում:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԵՊՀ դոցենտ, «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը:

Շեշտելով նշված հարցում առկա խոր հակասության մասին՝ նա ընդգծեց. «Քաղաքական ուժերի զգալի մասը գտնում է, որ այս իշխանությունների վարած քաղաքականությունն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն է տանում: Մինչդեռ այդ փաստարկի դեմ ոչ մի նորմալ, ռացիոնալ հակափաստարկ իշխանությունները չեն ներկայացնում: Շարունակաբար հղումներ են անում 2021-ի ընտրություններին, մանդատ ունենալու հանգամանքին, փորձում են գործընթացները զրկել հանրային հնչեղությունից, այդ ամենը ձևակերպել որպես «աթոռակռիվ»: Մինչդեռ չի կարելի փախչել իրականությունից: Եթե անգամ հանրահավաքները, ենթադրենք, հենց այսօր էլ դադարեցվեն, հայ հասարակության մի շատ մեծ զանգված ունի համոզմունք առ այն, որ անվտանգային սուր խնդիրների ներքո է ապրում, նաև կարծում է, որ այս իշխանություններն ունակ չեն և չեն ցանկանում այդ մարտահրավերների դեմն առնել: Եվ սա չի դրսևորվում միայն Ֆրանսիայի հրապարակում, երթերին ու հանրահավաքներին մասնակցելով, ինչի վերաբերյալ ևս մանիպուլ յատիվ հայտարարություններ, փորձեր են արվում: Օրինակ՝ Դանիել Իոաննիսյանի ընտրած կադրերն են դրվում, Հ1-ով ևս չենք տեսնում բազմամարդ երթերն ու հանրահավաքները: Իսկ իրականում սոցիալական լարվածության շատ մեծ լիցք կա, բայց իշխանությունն անտեսում է այդ ամենը: Պարզից էլ պարզ է, որ եթե շարունակեն մնալ իշխանության ղեկին, այս ահռելի ու մեծ լարվածությունը չի լուծվելու: Իրենց քաղաքականությունն ամենաքիչը Արցախի հարցում բանակցությունների դիվանագիտական դիրքերի թուլացմանն է տանում: Այնպես որ, ավելի քան ակնհայտ է քաղաքական ճգնաժամը, որն այսպես չի կարող հանգուցալուծվել. եթե անգամ հանրահավաքները դադարեցվեն, այդ բացասական էներգիան կարող է այլ տրանսֆորմացիաներ ունենալ»:

Այս համատեքստում ընդգծելով անցնցում իշխանությունից հեռանալու հրամայականի մասին՝ Մ. Սողոմոնյանը նշեց. «Եթե չեն կարողանում անգամ ցույց տալ, թե ինչպես են ապահովում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչի մասին նշել էին նաև 2021-ի ընտրությունների նախընտրական խոստումների մեջ, պետք է հեռանան: Իսկ թե ինչու չեն հեռանում՝ մի քանի պատճառ կա: Նախ՝ այս իշխանություններն ամեն ձևով պահպանում են իրենց իշխանությունը: Հիմնական գործիքները մեդիաքարոզչությունն ու մանիպուլ յացիաներն են: Նաև շատ տեխնոլոգիաներ են կիրառվում՝ ժողովրդահաճո վարքագիծ են փորձում ցույց տալ: Օրինակ՝ Փաշինյանը գնում է գյուղ, ձեռքսեղմումներ անում: Փորձում է ստեղծել պատրանք, մոլորություն, թե իբր ինքն իրենցից մեկն է: Նման տեխնոլոգիաներն օգտագործում են մեր հանրության այն հատվածի համար, որոնք զարգացումները ոչ թե հարցերի մեջ խորամուխ լինելով, այլ էմոցիոնալ ձևով են ընկալում: Փաշինյանը նման ձևով փորձում է իր իշխանության համար որոշակի սոցիալական հենարան ստեղծել: Մինչդեռ իրականում խարխլված է իշխանության հենարանը: Այսօր չկա 2018-ի այն հավատը, լեգիտիմությունը ու վստահությունը, որը կար իրենց նկատմամբ: Հիմա Հայաստանը վերածվել է ոստիկանապետության: Այսօր քաղբանտարկյալների թիվն աննախադեպ է: Հիմա իրավապահ համակարգն են դարձրել իրենց իշխանության հիմնական հենարանը: Եթե նախկինում երբեմն հեծանիվով էր մարդկանց մեջ շրջում, հիմա մեծ քանակությամբ թիկնազորով է շրջապատված»:

Նրա խոսքով, այլ ուղղություններով ևս տեխնոլոգիաներ են կիրառվում:

«Շատ ակտիվ ձևով քարոզչություն է իրականացվում, որ ստեղծվի այն միֆը, թե ինքը բացարձակ մեղավոր չէ, որ ամեն ինչ եղել է նախկին համակարգերի մեղքով: Բացի այդ, մարդկանց մոտ փորձում են բթացնել փողոց դուրս գալու մղումները, սառեցնել ընդվզման իմպուլսները: Նաև սպառնում են աշխատանքից հեռացնել, ինչի հետևանքով մարդիկ նաև լռում են, որովհետև դեռևս չկան այն սոցիալական, հոգեբանական անհրաժեշտ պայմանները, որ բոլորը միանգամից ոտքի կանգնեն, համընդհանուր դուրս գան պայքարի: Թեպետ շատ անհասկանալի է դա. այսքանից հետո էլ ի՞նչ պետք է լինի, պարզ պետք է կանգնի ու հայտարարի՝ «ժողովո՛ւրդ, ես Արցախը վաճառում եմ ու լավ եմ անում», որ նոր համընդհանուր դուրս գա՞ն փողոց»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերադառնալով իշխանությունից չհեռանալու պատճառներին, այդ համատեքստում կիրառվող տեխնոլոգիաներին՝ նա հավելեց. «Բնականաբար, իրենք պետք է աշխատեն Արցախի հարցի, հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայի նշանակությունը նվազեցնել, փոխարենը խոսել այնպիսի թեմաներից, ինչպիսիք են այս կամ այն շինության կառուցումը, ուսուցիչների աշխատավարձերը: Քանի ամիս է՝ դա է թմբկահարվում, թեպետ քիչ մարդիկ են այդ հնարավորություններից օգտվում: Մեծ հաշվով, եթե իրենք հիմա իշխանության չլինեն, չօգտագործեն ունեցած ամբողջ քարոզչական գործիքները, զրկվեն մեդիա լծակներից, իրենց հեղինակազրկումը արդեն վերջնականապես տեղի կունենա:

Բացի այդ, եթե իշխանության չլինեն, օրինակ՝ 44-օրյա պատերազմի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը շատ ավելի անկաշկանդ ու օբյեկտիվ գործունեություն կծավալի, շատ բաներ կբացահայտվեն: Հետևապես, ատամներով պահում են իշխանությունը: Այս ամենից զատ, իրենք ոչ թե երկրի ազգային ու պետական շահերով, այլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին հաճոյանալու, նրանց խոստումներ տալու քաղաքականությամբ են առաջնորդվում: Ի դեպ, այդ խոստումները հաճախ մեկը մյուսին հակասող են, բայց դրանք տալիս են բոլորին: Նաև բոլոր հնարավոր ձևերով իրականացնում են բոլորի ուզած օրակարգը՝ ի վնաս մեզ: Հետևապես, որոշ առումներով էլ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների, առաջին հերթին՝ արևմտյան ֆինանսակապիտալի համար, այսպես ասած, հարմարավետ իշխանություն են»:

Նրա խոսքով, արևմտյան ֆինանսակապիտալի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է ստեղծվի այնպիսի իրադրություն, որն իրական կայունություն կենթադրի: Մ. Սողոմոնյանի դիտարկմամբ, դա հնարավորություն կտա էներգետիկ ռեսուրսներն անցկացնել Ռուսաստանին շրջանցելով, և այս տարածաշրջանում կայունությունն այդ առումով է կարևոր:

«Կայունությունն, իհարկե, լավ բան է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն այդ կայունության դիմաց պահանջել է Լեռնային Ղարաբաղը: 44-օրյա պատերազմի թե՛ ռազմական ընթացքի ու արդյունքի, թե՛ հաջորդած դիվանագիտական ամբողջ գործընթացները վերլուծելու դեպքում տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նշվածին համաձայնություն է տրվում: Այսինքն, թող լինի կայունություն՝ Արցախի դիմաց: Առաջ ձևակերպվում էր՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց», հիմա, փաստորեն, Հայաստանի իշխանությունների բանաձևն է «խաղաղություն՝ Արցախի դիմաց»: Բնականաբար, հասկանալի է, որ երկարաժամկետ հեռանկարում միանշանակ խաղաղություն չի լինելու, և Արցախը հանձնելը անընդունելի ու անթույլատրելի է ոչ միայն բարոյական, այլև ռազմավարական առումով: Ինչպես Մոնթե Մել քոնյանն է ասել՝ «Եթե Արցախը կորցնենք, կշրջենք մեր պատմության վերջին էջը»:

Դա մեր վերջի սկիզբն է լինելու, թեպետ վերջի սկիզբն արդեն դրված է: Սրանք են այն պատճառները, որ որևէ ձևով չեն հեռանում իշխանությունից, կատարում են օրակարգ, որը ոչ թե Հայաստանի, այլ արևմտյան ֆինանսակապիտալի՝ բիզնես էլիտաների շահերից է բխում: Բացի այդ, եթե իշխանությունից չհեռանալու հանգամանքը դիտարկում ենք անձերի մակարդակով, մի շարք հարցեր են առաջանում. այս մարդիկ արդյոք ունե՞ն բարոյականության չափանիշներ, ի՞նչ է իրենց համար պետությունը, արժե՞ք է, թե՞ ոչ: Կամ՝ ովքե՞ր են եղել, ո՞րն է իրենց անցած ճանապարհը:

Երբ այս ամենը համադրում ենք, տեսնում ենք, որ իրենք այն մարդիկ են, որոնց համար իշխանությունը ոչ թե պետությանը ծառայելու, ազգային ու պետական շահերն իրացնելու ռեսուրս է, այլ պարզապես վայելքի աղբյուր: Կենցաղային արժեքներով ապրող մարդկանց խումբ, որը երկար է պայքարել այսօրվա համար: Ու այդ երկար պայքարից հետո, ի վերջո, 2018-ին հասարակությանը մոլորեցնելով, հասարակության շրջանում արդարև կուտակված դժգոհությունն օգտագործելով՝ նրանց հաջողվեց գալ իշխանության ու հիմա ընդամենը վայելում են այն, ինչպես վայելում էին նաև 44-օրյա պատերազմից հետո՝ հունական ինչ-որ կղզում աշխույժ փարթիների մասնակցելով: Այս մարդկանց համար ոչինչ արժեք չունի, և չհեռանալու պատճառը նաև այդ հանգամանքն է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%