Ոսկին շարունակում է էժանանալ
ЭКОНОМИКАԵրեքշաբթի առավոտյան ոսկու գինը երկրորդ օրն անընդմեջ իջնում է, դոլարի թանկացումը համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նիստից առաջ ցածր է պահում թանկարժեք մետաղի արժեքը, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 5,35 դոլարով կամ 0,29 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 826,45 դոլար։ Մեկ օր առաջ ոսկին էժանացել էր 2,6 տոկոսով։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը էժանացել է 0,43 տոկոսով՝ մեկ ունցիան 21,163 դոլար։
Դոլարի ինդեքսը (փոխարժեքը վեց երկրների՝ ԱՄՆ առեւտրային գործընկերների արժույթների զամբյուղի նկատմամբ) 105 կետից բարձր է, ցուցիչն այդ նիշից բարձր վերջին անգամ եղել է 2002թ. դեկտեմբերին։ Ավելի թանկ դոլարը զսպում է ոսկու պահանջարկը, որն այս դեպքում դառնում է քիչ հասանելի այլ արժույթով գնելու պարագայում։