Ուկրաինան պարտվում է. ՆԱՏՕ-ն պետք է միջամտի. դաշինքի նախկին հրամանատար
МЕЖДУНАРОДНОЕՉնայած զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարմանը, Ուկրաինան պարտվում է Ռուսաստանին. Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ուեսլի Քլարկի խոսքով՝ առանց լրացուցիչ օգնության՝ Կիևի ռեժիմին վրա կարելի է խաչ քաշել, գրում է Военное Обозрение-ն։
Ամերիկացի գեներալը ելույթ է ունեցել «Ատլանտյան խորհրդում»՝ ասելով, որ առանց ՆԱՏՕ-ի օգնության Ուկրաինան չի կարող հաղթել Ռուսաստանին դիմակայությունում։ Նրա խոսքով՝ դաշինքին անհրաժեշտ է միջամտել հակամարտությանը և ստիպել Ռուսաստանին դադարեցնել ռազմական հատուկ գործողությունը։
Քլարկը համոզված է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից ներկայումս վարվող չմիջամտելու քաղաքականությունն արդեն հնացել է, դաշինքը պետք է պատասխանի «ռուսական ագրեսիային»։
«Դասերը սովորելու ժամանակն է։ ՆԱՏՕ-ն պետք է միջամտի. եկեք պաշտոնապես ընդունենք դա և հրամայենք ռուսներին դադարեցնել կրակը», - ասել է գեներալը՝ հավելելով, որ եթե ՆԱՏՕ-ն չմիջամտի, կարող է դադարեցնել իր գործունեությունը։
Մինչդեռ Վաշինգտոնը և Բրյուսելը բազմիցս հայտարարել են ուկրաինական հակամարտությանը չմիջամտելու մասին: