Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Անիմաստ է դրական որևիցե բան սպասել մի իշխանությունից, որը բոլոր ուղղություններով քանդման, կործանման է տանում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր Հայաստանի մասնակցությամբ բանակցային գործընթացների համատեքստում հիմնարար մի քանի խնդիր կա: Առաջինը Հայաստանի այս իշխանությունների նկատմամբ վստահության բացակայությունն է, ինչի մասին են փաստում տարբեր միջազգային կառույցների վերջին հարցումները, որտեղ վստահության էական նվազում կար: Բացի այդ, փորձը ցույց է տալիս, որ այս իշխանությունը գաղտնի է պահում, թե ինչի շուրջ են բանակցային գործընթացները: Թե դրանք ինչի մասին են, հայտնի է դառնում միայն այն ժամանակ, երբ գործընթացն արդեն սկսված է:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանն՝ անդրադառնալով բանակցային գործընթացներին, որոնք տեղի են ունենում հատկապես սահմանազատման, նաև տարածաշրջանային ապաշրջափակման շուրջ: «Թե ինչի շուրջ են բանակցում, մինչև հիմա պարզ չէ, մինչև հիմա հայտնի չէ, թե ինչ քարտեզներով են սահմանագծում իրականացնելու, և այսպես շարունակ: Դժվար է ասել, թե այս անորոշություններն ինչ արդյունքի կբերեն, բայց, անկախ այս ամենից, տպավորություն կա, որ պետությանը ռազմական պարտության տանող իշխանությունը հիմա էլ քայլ առ քայլ տանում է նաև քաղաքական պարտության: Շատ դեպքեր կան, երբ ռազմի դաշտում պարտություն կրելուց հետո պետությունը գրագետ դիվանագիտության ու քաղաքականության արդյունքում կարողացել է մեղմացնել պարտության հետևանքները: Մեզ մոտ հակառակ տպավորությունն է: Ռազմական պարտությունից հետո մեզ քաղաքական վերջնական պարտության են տանում»,-ասաց նա՝ շեշտելով, որ նման տպավորությունները բացառելու համար իշխանությունները պետք է պարզ ասեն, թե ինչ քարտեզներով են բանակցում, և, ընդհանրապես, սահմանագծումը, սահմանազատումն ինչ ուղիներով պետք է անցնեն:

«Բացի այդ, սահմանագծումը, սահմանազատումը ոչ թե 1-2 տարվա, այլ երկար՝ տասնամյակների գործընթաց է: Այս տեսանկյունից նաև այնպիսի տպավորություն է, որ իշխանություններն ուզում են մի քանի ամսվա ընթացքում այդ գործընթացն ավարտին հասցնել և վերջնականապես ստորագրել քաղաքական, այդ թվում՝ նաև տնտեսական պարտությունը»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ապաշրջափակման գործընթացին, հատկապես Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման հարցին, որը քննարկվել է հունիսի 3-ին ՀՀ ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ հանդիպմանը, Մանվել յանը շեշտեց. «Սա Ադրբեջանը Նախիջևանին և Նախիջևանի միջոցով Թուրքիային կապելու ամենակարճ ճանապարհն է: Հենց հիմա Թուրքիան երկաթգիծ է կառուցում Կարսից դեպի Իգդիր և Իգդիրից դեպի Նախիջևան: Հետևաբար, շատ հնարավոր է, որ այդ ճանապարհը չմտնի Հայաստան: Հնարավոր է՝ Երասխ չմտնի, այլ Նախիջևանից մտնի Թուրքիա: Այսինքն, ընդամենը օգտագործվի Մեղրիի 45 կիլոմետրանոց հատվածը: Տնտեսական առումով Հայաստանին սա ոչինչ չի տալիս, բացի նրանից, որ այն երկրները, որոնք երաշխավոր են կանգնում այս երկաթգծի աշխատանքի համար, ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու, սպառնալու գործիք են ունենում: Պարզ է, որ Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա կապով թուրքական աշխարհը շահագրգռված է, բայց մենք շահ չունենք, այլ միայն վնաս: Հետևաբար, այդ վնասի տակ կարող են մտնել միայն նրանք, ովքեր կա՛մ ապուշ են, կա՛մ դավաճան, այլ տարբերակ այստեղ հնարավոր չէ: Այսինքն, մարդիկ, որոնք վաճառքի են դրել մեր քաղաքական, տնտեսական շահերը և, ընդհանրապես, այս երկրի զարգացման ամբողջ ապագան: Այդ ճանապարհը Հայաստանին ոչ մի օգուտ չի տալու: Պարզ տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանից Լարսով ապրանքներ ուղարկելը տնտեսապես ավելի ձեռնտու է, քան այդ ահռելի տարածքով, երբ հայտնի չէ նաև՝ ապրանքները տեղ կհասնե՞ն, թե՞ ոչ: Միջազգային ապահովագրական ոչ մի կառույց երբեք չի երաշխավորի՝ հայկական ապրանքը Ադրբեջանի տարածքով փոխադրելու դեպքում այն տեղ կհասնի՞, թե՞ ոչ»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ ռիսկերը շատ են. «Իրականում սահմանների, ճանապարհների՝ իբրև բացման այս քաղաքականությունը կբերի Հայաստանի տնտեսության, հատկապես գյուղատնտեսության վերջնական ոչնչացմանը: Թուրքիայի հետ սահմանները բացելը հենց դա է նշանակում. թուրքական էժան ապրանքները մի քանի ամսվա ընթացքում ուղղակի կոչնչացնեն մեր գյուղատնտեսությունը, և այս տեսանկյունից որևէ մեկը որևէ հակափաստարկ չի կարող բերել»:

 Ա. Մանվել յանի հետ զրույցում անդրադարձանք նաև իշխանությունների այն հայտարարություններին, թե միջանցքային տրամաբանությամբ չեն առաջնորդվում, և որ «միջանցքի» մասին ձևակերպումները «կարմիր գիծ» են: Այս համատեքստում մատնանշելով Իրանի դերը, որը բարձր մակարդակով մի քանի անգամ դեմ է արտահայտվել միջանցքային տրամաբանությանը, մեր զրուցակիցը շեշտեց. «Տպավորություն է, որ մենք ունենք հարևաններ, որոնք ավելի են շահագրգռված Հայաստանի շահերով, ՀՀ ինքնիշխանությամբ, քան Երևանում նստած դե ֆակտո իշխանությունը: Անիմաստ է դրական որևիցե բան սպասել մի իշխանությունից, որը բոլոր ուղղություններով քանդման, կործանման է տանում:

Ի՞նչ է նշանակում «միջանցքը կարմիր գիծ է», երբ ստորագրել են 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ, որտեղ խոսվում է միջանցքի մասին: Ճիշտ է, միջանցք բառը չի օգտագործվում, ճանապարհ բառն է, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Եթե կարմիր գիծ էր, թող չստորագրեին կամ պահանջեին այդ կետը հանել: Հետևաբար, չեմ կարծում, թե այս իշխանությունների համար գոյություն ունեն կարմիր գծեր նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իրենց հարաբերություններում: Մենք գործ ունենք ոչ թե ազգային իշխանության, այլ դրածո իշխանությունների հետ, որոնք ընդամենը Թուրքիայի և Ադրբեջանի շահերն են սպասարկում: Անվտանգության հարցով անիմաստ է նրանց ինչ-որ բան վստահելը, որովհետև դա միայն պարտության, հերթական խայտառակության և վերջնական անկմանն է բերելու, իսկ մենք, ցավոք, այդ անկման գործընթացի մեջ ենք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%