Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանը փորձում է մեզ հոգեկան տառապանքներ պատճառել՝ միաժամանակ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը․ Թագուհի Թովմասյան

БЛОГ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Խորհրդարանում հանդիպեցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլայի և պատվիրակության անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
 
Ողջունելով հյուրերին օրենսդիր մարմնում՝ միջազգային գործընկերներին տեղեկացրինք, որ, չնայած ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները բոյկոտում են խորհրդարանական աշխատանքները, ընդդիմադիր կին պատգամավորներով որոշեցինք հանդիպել և ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը ներկայացնել արտաքին և ներքին ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները, ժողովրդավարության ներկա իրավիճակը Հայաստանում, առկա խնդիրները։
 
Տիկին Սեդերֆելտին ևս մեկ անգամ ահազանգեցի, որ, չնայած Ժնևյան կոնվենցիաներով Ադրբեջանը պարտավորված էր ակտիվ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո վերադարձնել մեր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, Ադրբեջանը 21-րդ դարում գերիների հարցը դարձրել է քաղաքական առևտրի առարկա, և դեռևս այս հրատապ խնդիրը մնում է չլուծված։ Այդպիսով Ադրբեջանը փորձում է մեզ հոգեկան տառապանքներ պատճառել՝ միաժամանակ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը։
 
Պատվիրակության ներկայացուցիչներին ահազանգեցի, որ ավելի քան 1 տարի է՝ Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և հրաժարվում է դուրս բերել իր զորքերը։ Միջազգային մեր գործընկերներին տեղեկացնելով մեր սահմանամերձ բնակավայրերում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին՝ ընդգծեցի, որ կյանքի, առողջության, սեփականության, ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքների խախտումներն ի հայտ են եկել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման արդյունքում։ Նշեցի, որ այս պայմաններում Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, որն իրականում կեղծ օրակարգ է։ Եվ եթե ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները իրապես ուզում են խաղաղություն, մենք պիտի նկատենք, որ նրանք արդարության կողմն են և կպարտադրեն Ադրբեջանին դուրս բերել իրենց զորքերը մեր տարածքից, որից հետո միայն կսկսվի սահմանազատման գործընթացը։
 
Միջազգային մեր գործընկերներին տեղեկացրինք, որ մեզ համար շարունակում է առանցքային մնալ Արցախի կարգավիճակի հարցը, ընդգծեցինք Արցախի ժողովրդի ինքնորոշման կարևորությունը հիմնախնդրի կարգավորման համատեքստում։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի բացակայության մասին՝ նշեցինք, որ կարգավորման գործընթացում Եվրոպայի ներգրավվածության տեսանկյունից խնդիրներ են առաջանում այն առումով, որ օրինակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Ադրբեջանը պատասխանում է հայ զինվորի սպանությամբ, մինչդեռ հանդիպման մասնակիցները խաղաղության մասին էին քննարկում իրականացնում։
 
Անդրադառնալով Հայաստանում ձևավորված իրավիճակին՝ մեր հյուրերին տեղեկացրի, որ Հայաստանը ժողովրդավարության նոր քննություն է հանձնում, բայց, ցավոք, չի կարողանում լավ գնահատական ստանալ։ Ունենք կալանավորված ընդդիմադիր գործիչներ, մինչդեռ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած որևէ ոստիկան կալանավորված չէ։ Ներկայացրի նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդրադարձը. «Մենք մտահոգված ենք Հայաստանում մեծաթիվ կալանավորման դեպքերի և խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժային գործողությունների կապակցությամբ և դատապարտում ենք լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժի գործադրումը։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և զերծ մնալ իրավակիրառ լիազորությունների ցանկացած չարաշահումից»։
 
Տիկին Սեդերֆելտին հայտնեցինք նաև, որ Հայաստանում «ժողովրդավարությունը» և մեր միջազգային գործընկերների պատկերացրած ժողովրդավարությունը միմյանցից հիմնովին տարբերվում են, և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլայի կողմից հնչեցված՝ համապատասխան օրինակ ներկայացնելու հարցին ի պատասխան՝ նշեցի, որ երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը ԱԺ նիստերի դահլիճում քննադատում էր իշխանությանը, անվտանգության աշխատակիցը նրա մազերից քաշելով՝ դուրս հանեց նրան դահլիճից։
 
Անդրադառնալով լրագրողների իշխանության կողմից լրագրողների իրավունքների խախտման բազմաթիվ օրինակների՝ տիկին Սեդերֆելտին խոստացա առաջիկայում ուղարկել համառոտ զեկույց՝ ընդդիմության այս խաղաղ անհնազանդության օրերին լրագրողների նկատմամբ գործադրված բռնությունների վերաբերյալ։
Պայմանավորվեցինք խորհրդարանական ձևաչափով շարունակել համագործակցությունը՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության խնդիրների լուծման ուղղությամբ առաջընթացի հասնելու նպատակով։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира