Ալիևը «գոհ» չէ Հայաստանի կառավարության հայտարարություններից
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի Սահմանադրությունը նախատեսում է հավասար իրավունքներ երկրում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ հայերի համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը։
«Սակայն, ցավոք, մենք լսում ենք Հայաստանի կառավարության հայտարարությունները, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը բացարձակապես հակաարդյունավետ է և վտանգավոր, այդ թվում՝ հենց Հայաստանի համար: Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը։ Պատմությունն արդեն գրված է»,- Ասել է Ալիևը։
Բացի այդ, նա նշել է, որ Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով ադրբեջանական կողմին անել նույնը։ Ալիևի խոսքով, պատմության տեսանկյունից Ադրբեջանը դա անելու ավելի շատ իրավունքներ ունի․ «․․․Որովհետև անցյալ դարի պատմությունը ցույց է տալիս, որ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունը վերցրեց Ադրբեջանի պատմական մասը՝ Զանգեզուրը և միացրեց Հայաստանին։
Հետևաբար, եթե Հայաստանը կարգավիճակ է պահանջելու Ղարաբաղի հայերի համար, ինչու՞ չպետք է արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջենք։ Այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»,-ասել է Ալիևը։