Ո՞ր տղամարդիկ են դառնում լավ հայրիկներ
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ամուսնանալիս, որքան էլ միությունը հիմնված է լինում խորը սիրո վրա, շատերի մոտ հարց է առաջանում, թե արդյոք իրենց ամուսինը լավ հայր կլինի: Դա պարզելու համար պետք է պարզապես մի փոքր ուշադիր լինել մի շարք երևույթների հանդեպ:
Եթե տղամարդը կնոջն ասում է. «Դու հոգնած ես, ես կպատրաստեմ ճաշը», ապա սա նշանակում է, որ նա ուշադիր է, և եթե հարցն արդեն վերաբերի իր երեխաներին, ապա նույն կերպ կվարվի: Երբ կինը հիվանդ է, և ամուսինը ողջ գիշեր խնամում է նրան, ապա դա խոսում է ամուսնու և ապագա հոր հոգատարության, ոչ եսասիրության և սիրո մասին: Երևի թե տղամարդու ամենակարևոր հատկանիշը պատասխանատվության զգացումն է՝ թե′ որպես ամուսին, թե′ որպես հայր: Ամուսնական հարցերին պատասխանատու մոտեցումը ցույց է տալիս, որ տղամարդը նաև մեծ պատասխանատվությամբ կմեծացնի երեխներին:



