Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Խաղաղություն մուրացողների դերի միջոցով կործանում են մեր պետականությունը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին ռազմատենչ հռետորաբանությամբ ու ագրեսորի դիրքերից է խոսել: Մասնավորապես, նշել է, որ Արցախի կարգավիճակի մասին հայտարարությունները վտանգավոր են Երևանի համար, և «եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն այլ ընտրություն չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

«Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը «Փաստի»հետ զրույցում այս հայտարարությունները դիտարկել է ներկա ու նախկին իրողությունների համատեքստում: «Նախ՝ ֆիքսենք, որ կատվի մլավոցը դարձավ ագրեսիվ կոչված հռետորաբանություն, որովհետև դրսի ուժերի աջակցությամբ Հայաստանում իշխանությունը զավթեցին թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկողները: Այս իշխանազավթները չորեքթաթ, խնդրողի և աղերսողի, խաղաղություն մուրացողների դերում են: Թեպետ իրենք այլ դերում չեն կարող լինել, քանի որ դա հենց այն դերն է, ինչի համար իրենք եկել են իշխանության: Սա այն դերն է, որի միջոցով իրենք կործանում են մեր պետականությունը: Ինչքան մնան իշխանության, այնքան ավելի ու ավելի վատ վիճակում ենք լինելու: Ալիևի այդ հռետորաբանություն կոչվածը կվերանա այն ժամանակ, երբ սրանց պատասխանատվության ենթարկենք: Այդ ժամանակ թշնամին կանգ է առնելու ու կրկին փորձելու է կատվի մլավոցով դիմել միջազգային հանրությանը և օգնություն խնդրել՝ ասելով, որ հայ ժողովուրդը կրկին արթնացել է, ու շատ հավանական է՝ շուտով իրենց «հերն անիծվի»»,-նշեց Գ. Գևորգյանը:

Վերջինս ընդգծեց՝ իրողությունները վաղ անցյալում չեն եղել, և այդ իմաստով հեշտ է վերլուծել ու հասկանալ գործընթացները. «Հիշենք, թե ինչպես էր Նիկոլն սկսում բանակցել իր զրոյական կետից, կամ, ինչպես ինքն էր ասում, ինչի մասին ուզում, այդ մասին էլ բանակցում էր: Ասում էր նաև, որ նախկիններն ամեն ինչ տվել էին, դրա համար էլ զրոյական կետից էր սկսելու: Բնականաբար, ինչպես նախկինում, հիմա ևս մանիպուլացնում է ժողովրդին, փորձում բթացնել ժողովրդի ինքնապահպանման բնազդը: Բթացնելով՝ փորձում է արագ իրականացնել այն գործողությունները, ինչի համար եկել է: Խոսքը Արցախը հանձնելուց բացի, նաև Հայաստանի Հանրապետությունը կապիտուլ յացիայի ենթարկելու նպատակի մասին է: Հիշենք նաև, թե ինչպես էր ասում՝ «պայքարելու ենք», «չկասկածեք իմ՝ գերագույն գլխավոր հրամանատար լինելու հարցում»: Գնաց, Արցախում գոռաց «Արցախը Հայաստան է և վերջ», հետո եկավ ու ասաց՝ «ինչ էլ ուզում է լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու»: Հետո խոսեց խաղաղության դարաշրջանի մասին, իսկ արդեն անցած շաբաթ ԱԺ-ում ասաց՝ «խաղաղությունը մեծ հարցականի տակ է»: Իրականում սա նույն ձեռագրի, նույն մոտեցման մասին է: Սկզբից մի բան է խոսում, հետո՝ ուրիշ, հետո՝ պատերազմ, և ասում է՝ նայեք, մենք մեղավոր չենք: Երեք փուլով են աշխատում: Հիմա արդեն երրորդ փուլում են, ու ասում է՝ «միջանցքը կարմիր գիծ է»: Զուգահեռ՝ Ալիևն այնտեղից հոխորտում է, ըստ էության, ասելով՝ «խելքի չեկաք, մենք հարցի լուծումն արդեն ուժային ճանապարհով ենք տալու»: Ու երբ սրանք ասում են խաղաղությունը հարցականի տակ է, հետո էլ ասելու են՝ ժողովուրդ, մենք մեղավոր չենք»:

Ռազմական գործիչը վերոնշյալ հայտարարությունների մեջ հստակ վտանգ է տեսնում. «Ըստ էության, իրենց հերթական պլանն է նախապատրաստվում: Խոսքը նոր ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին է, ինչի ֆոնին փորձ կարվի ներկայացնել, թե չկարողացան պահել ու տվեցին նաև Սյունիքը: Չմոռանանք նաև, որ Ռուսաստանի հետ մի խաղ են խաղում, Արևմուտքի հետ՝ մեկ այլ խաղ: Չի բացառվում, որ վերջում նորից ասեն՝ մեր ռազմավարական գործընկերոջը, ՀԱՊԿ անդամ երկրներին հերթական անգամ դիմեցինք, բայց մեզ կրկին հուսախաբ արեցին: Իրենք, մեծ հաշվով, իրենց առ ու ծախով, թալանով, երբեք չեն եղել ու չեն էլ լինելու իշխանություն: Իրենք վատթարագույնն էին, ինչը կարող էր պատահել հայ ազգի հետ»:

Գևորգ Գևորգյանի խոսքով, երբ մի բանից փախչում ես, ավելի շուտ է հասնում, քան կհասցնես փախչել:

«Իրականում հարկավոր չէ փախչել պատերազմից: Հոխորտացող թուրքը երբեք իրենից ոչինչ չի ներկայացրել, չի էլ ներկայացնելու:Եթե Հայաստանում իրենց կամակատարների կողմից իշխանազավթում չլիներ, այլ իրավիճակ կլիներ: Ամեն դեպքում, երբ մենք ազգովի նորից և ուղիղ աչքերով կնայենք պատերազմին, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպես է թուրքը միանգամից կանգ առնում ու ասում՝ «իրավիճակ փոխվեց, պետք է հասկանանք՝ ինչ ենք անում»: Հայաստանում իշխանազավթներն այսօր սողացողի քաղաքականություն են վարում, ինչը փորձում են փաթաթել հայ ազգի պարանոցին, որ ցույց տան, թե հայ ազգն իրենց նման է, խնդրող է, վախեցող է, կոնֆիլկտներից խուսափող է: Հայ ազգն իրականում Աստծո լույսը կրող ժողովուրդ է: Մենք ագրեսոր չենք եղել, բայց յուրաքանչյուր ագրեսորի արժանի հակահարված ենք տվել, տալիս ենք ու տալու ենք: Իշխանազավթների այս քաղաքականությունը հայ ազգինը չէ: Դա միայն իրենց քաղաքականությունն է, որն ուզում են փաթաթել հայ ազգի պարանոցին, բայց չի ստացվելու, հայ ազգը թույլ չի տալու՝ արթնանալով թեկուզև վերջին պահին»,-եզրափակեց Գ. Գևորգյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%