Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ունենք հրաշալի երիտասարդներ, որոնց պետք է ազատություն տալ, տանել ազգայինի ճանապարհով». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Վերջին տարիներին անընդհատ խոսվում է կրթական բնագավառում ճգնաժամի մասին, դա վերաբերում է և՛ հանրակրթության, և՛ բուհական ոլորտին: Սա հաշվի առնելով և հասկանալով, որ իրավիճակը գնալով տագնապալի է դառնում, ԵՊՀ-ում մի նոր դասընթաց սկսեցի: Թեման ինքս եմ ընտրել, շնորհակալ եմ բանասիրական ֆակուլտետին, որ այդ հնարավորությունն ինձ տրվեց: Շուրջ երկու տասնամյակի դասախոսական փորձ ունեմ համալսարանում, բայց վերջին տարիներին ամբողջովին նվիրվել էի Համահայկական գրողների միության խնդիրներին: Իմ վերադարձը ԵՊՀ նշանավորվեց նրանով, որ սկսեցի նոր դասընթաց՝ «Հայ գրականության ավանդույթները և միջազգային գրական կապերը»: Ինձ համար ևս անսպասելի էր հետաքրքրությունն ուսանողության կողմից: Դասընթացին մասնակցում էին ուսանողներ տարբեր կուրսերից, իսկ նման բաներ բավականին քիչ է լինում: Բուհական համակարգում շատ կարևոր է ուսանողությանը հետաքրքրող դասընթաց անցկացնելը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը՝ մեզ ևս փոխանցելով իր ոգևորությունը՝ կապված դասընթացի գրանցած հաջողությունների հետ:

Նշում է՝ այս դասընթացը պատասխանում էր մեկ կարևոր հարցի՝ որո՞նք են գրական առաջընթացի հիմնական գործոնները, մասնավորաբար՝ ի՞նչ պետք է անել, որ որևէ երկրում գրականությունը զարգանա: «Այդ գործոններն են. առաջին՝ ազգային գրականության ավանդույթները, գիտենք, որ դրանք ուզում են Հայաստանում հիմնավորապես արհամարհել, երկրորդ՝ ի՞նչ դեր ունի գրականագիտությունը, գրական քննադատությունը, որն այսօր ոչնչացված է, երրորդ՝ միջազգային գրական կապերը, որոնք կրկին անտեսված են մեր երկրում: Խորհրդային տարիներին Հայաստանն ուներ միջազգային մեծ կապեր աշխարհի բոլոր երկրների հետ, բայց երբ անկախացանք, մեր դռները փակեցինք աշխարհի առաջ, մինչդեռ հակառակը պետք է լիներ: Այսօր Հայաստանը ոչ մի երկրի հետ մշակութային առնչություն չունի, գրական, մշակութային կապերի սանդղակը հասցվել է զրոյական վիճակի: 44-օրյա պատերազմի օրերին ոչ մի երկիր մեր կողմն անգամ չնայեց, այսպիսի մեկուսացված վիճակ անհնար էր պատկերացնել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ այս երեք հարցերի շուրջ բավականին ակտիվ քննարկումներ ծավալեցին ուսանողները: «Ուսանողները ոչ միայն յուրացրեցին դասընթացը, այլև հանդես եկան սեփական զեկուցումներով: Դասընթացի յուրահատկությունն այն էր, որ ուսանողներին տրվեց հնարավորություն սեփական մոտեցումներով ամբողջացնելու այն, այսինքն՝ բուն դասընթացի թեմատիկ ամբողջացման մեջ դեր են ունեցել նաև ուսանողները՝ ներգրավել ներ թեմաներ, նոր ոլորտներ ու հարցադրումներ: Դասախոսությունները հրապարակվել են մամուլում հենց դասընթացի օրերին, ինչը հնարավորություն էր տալիս ուսանողներին կրկին անդրադառնալու այն թեմային, որի բանավոր դասախոսությունն իրենք լսել էին: Դասախոսություններից երկուսն իր էջերում հրապարակեց նաև «Փաստ» օրաթերթը:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագիր-սերտիֆիկատներ, որոնք իրենց հնարավորություն և իրավունք են տալիս այդ առարկան դասավանդելու հանրապետության տարբեր բուհերում: Վերջին տարիներին ինձ՝ իբրև գիտնականի, գրական աշխատանքի կազմակերպչի, երկարամյա փորձ ունեցող դասախոսի համար սա ամենաուրախալի իրողությունն էր: Ունենք հրաշալի երիտասարդներ, որոնց պարզապես պետք է ազատություն տալ, իրենց տանել ազգայինի ճանապարհով: Ազգայինը մեր երիտասարդությանը շատ ոգևորում է»,-փաստում է գրականագետը:

Նա բազմաթիվ առաջարկներ ունի նոր կիսամյակում ևս այս դասընթացը շարունակելու, նաև նոր թեմայով դասընթաց սկսելու մասին է մտածում, թեման որոշել է, սակայն այդ մասին արդեն կխոսի, երբ այն իրականություն դառնա: «Վերջերս Համահայկական գրողների միությունն այցելեց Արցախ, այնտեղ ևս խոսք գնաց այդ դասընթացի մասին: Շատ հնարավոր է, որ առաջիկայում այս դասընթացը վարեմ արդեն Արցախի պետական համալսարանում: Սա շատ կարևոր քայլ կլինի: Թեմաները, որոնք այստեղ ոգևորիչ են, Արցախի մասով ուղղակի կենսական նշանակություն ունեն, հատկապես՝ միջազգային գրական կապերը»,-ասում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է մարզային բուհերում այս դասընթացը կազմակերպելուն, Ափինյանը նշում է՝ կցանկանար դա անել, բայց մինչ այժմ մարզերում իրենց աշխատանքը կրթական ոլորտին ուղղակի չի վերաբերել: «Մարզերում մեր աշխատանքը եղել է գրական-ստեղծագործական հարցերով, ներկայացրել ենք հայ գրականության ավանդույթները, հատկապես ժամանակակից գրականությունը, հետաքրքրությունը շատ մեծ է, հրավերներ ունենք բոլոր տեղերից, ուղղակի ֆիզիկապես չենք հասցնում այդ աշխատանքն անել, բայց որևէ համայնք չենք անտեսում: Առաջիկայում կլինենք Գառնիում, միջոցառումը ցանկանում ենք նվիրել ժամանակի մեծագույն հայ գրող Ռազմիկ Դավոյանի հիշատակին»,-եզրափակում է գրականագետ Աբգար Ափինյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%