ՀՀ֊ում Չեխիայի դեսպանատունը խտրական վերաբերմունք է ցուցաբերել բարձրաստիճան հայ հոգևորականի նկատմամբ
ПОЛИТИКАՀայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են խտրական վերաբերմունք ցուցաբերել ազգային կառույցների նկատմամբ։ Ինչպես հայտնի դարձավ Past.am-ին, այս անգամ նման վարքագծով աչքի է ընկել մեր երկրում Չեխիայի դիվանագիտական առաքելությունը։
Չեխիայի հայ համայնքի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկա օրերին սպասվում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի այցը։ Սակայն բարձրաստիճան հոգևորականի այցը Չեխիա տեղի չի ունենա, քանի որ չեխական դեսպանատունը մերժել է մուտքի վիզա տրամադրել Մայր Աթոռի դիվանապետին։
Մեր աղբյուրները նշում են, որ դեսպանատան աշխատակիցները Սրբազանի հետ շփումներում խախտել են ոչ միայն դիվանագիտական, այլև պարզ մարդկային էթիկայի կանոնները, ինչը վրդովեցրել է Չեխիայում բնակվող մեր հայրենակիցներին։ Վերջիններս պնդում են, որ սա աննախադեպ երևույթ է, երբ որևէ երկրի դեսպանատուն նման ընդգծված խտրական վերաբերմունք ցույց տա այդչափ բարձրաստիճան հոգևորականի և ընդհանրապես Մայր Աթոռի հանդեպ։
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



