Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային ընդունել իր ընտանիք. փորձագետ

ИНТЕРВЬЮ

Ուկրաինան կարող է ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ: Օրեր առաջ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է Եվրահանձնաժողովի՝ Եվրոպական խորհրդին տված դրական եզրակացությունը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն իր հերթին  վստահություն է հայտնել, որ Եվրոպական խորհրդի՝ հունիսի 23-24-ին կայանալիք   գագաթնաժովի ժամանակ կորոշվի  Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը։

Թեմայի վերաբեյալ ArmDaily.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

-Պարոն Վարդանյան, ի՞նչ եք կարծում Եվրոպական խորհուրդը հավանություն կտա՞ Ուկրաինային  ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հարցին։

-Կարծում եմ՝ այո։ Եվրոպական խորհրդի եզրակացությունը դրական կլինի։ Ամեն դեպքում դա չի նշանակում, որ Ուկրաինան կդառնան ԵՄ անդամ, քանի որ թեկնածուի կարգավիճակ ունենալը մի բան է, անդամ լինելը՝ մեկ այլ։ Թուրքիան 1987 թվականից անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի, բայց չի կարողանում  լիիրավ անդամի կարգավիճակ ստանալ։ Չնայած պետք է հաշվի առնենք, որ Ուկրաինայի պարագան լրիվ այլ է, այստեղ ԵՄ-ն հակված է շատ արագ իրականացնել  ընթացակարգերն ու Ուկրաինային ընդունել  միություն։ Ըստ իս՝ դրա համար քաղաքական կամք էլ կա։

-Ի՞նչ եք կարծում, եթե Եվրոպական խորհուրդը դրական եզրակացությամբ հանդես գա,  ապագայում այդ գործընթացը տրամաբանական շարունակություն կունենա՞, Ուկրաինան կդառնա՞ ԵՄ լիիավ անդամ։

-Այո՛, կդառնա լիիրավ անդամ, սակայն թե քանի տարի հետո, արդեն բարդ կլինի ասել։ ԵՄ անդամակցության համար կան հստակ  չափանիշներ՝ Կոպենհագենյան չափանիշներ, որոնց միջոցով որոշվում է, արդյոք որևէ երկիր իրավասո՞ւ է անդամակցել ԵՄ-ին։ Կարծում եմ՝ ԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության հարցում որոշակի բացառություններ կանի՝ խստորեն  չկիրառելով այդ չափանիշները, որպեսզի անդամակցության գործընթացը մի փոքր էլ ավելի արագ լինի։ Այսօր Ուկրաինան ԵՄ-ին միանալու համար մեծ հաստատակամություն է ցուցաբերում։ Ուկրաինան էլ իր հերթին ԵՄ-ի համար մեծ արժեք ու ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է։ Այս ամենը հաշվի առենելով, ըստ իս, ԵՄ-ն որոշ առումներով նույնիսկ կշեղվի իր խիստ մոտեցումներից։ Իհարկե, ԵՄ-ում կան սկեպտիկներ, որոնց կարծիքով առաջիկա 10-15 տարիներին Ուկրաինան չի կարող ԵՄ անդամ դառնալ, սակայն կարծում եմ՝ այստեղ կարևորը Ֆրանսիայի և Գերմանիայի կամքն է։

-Վրաստանը երկար տարիներ է փորձում է ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սակայն  դա նրան չի հաջողվում, մինչդեռ Ուկրաինային, կարծես թե, հաջողվում է։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչն է խանագարում Վրաստանին և ինչո՞ւ է Ուկրաինան  հաջողում։

- Ըստ իս՝ այստեղ քաղաքական պատճառներ կան։  Վրաստանի նոր իշխանությունները, ի տարբերություն, Սաակաշվիլու իշխանության, ավելի չեզոք կարգավիճակում են գտնվում։ Չնայած Վրաստանի ներկայիս իշխանությունը ևս  Եվրաատլանտյան կուրսն իր համար գերակա ուղղություն է սահմանել, սակայն մյուս կողմից էլ Վրաստանում ժողովրդավարության հետընթաց է գրանցվել, ընտրությունների անցկացման հետ կապված որոշ խնդիրներ կային։ Բացի այդ ամենից, Վրաստանի ներկայիս իշխանությունը չմիացավ Ռուսաստանի դեմ Եվրոպայի սահմանած սանկցիաների կիրառման գործընթացին ու դրա պատճառով նույնիսկ խնդիրներ առաջացան վրաց- ուկրաինական հարաբերություններում։  Ուկրաինայի նախագահը Վրաստանում իրենց դեսպանին հետ կանչեց։ Այս ամենը հանգեցրել են նրան, որ Արևմուտքում Վրաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ դժգոհություններ առաջանան։ 

-Պարո՛ն Վարդանյան, ԵՄ-ի՝ Ուկրաինայի նկատմամբ նմանատիպ քաղաքականության որդեգրման հիմքում իր արժեքնե՞րն են, թե՞ աշխարհաքաղաքական շահը։

-Ե՛վ առաջինը, և՛ երկրորդը։ Պետք է նկատենք, որ Ուկրաինան չի թաքցնում, որ ինքն ուզում է դառանալ ԵՄ անդամ ու դրա համար անում է ամեն ինչ՝ հստակ մատնանշելով, իր՝ ԵՄ ընտանիքի անդամ դառանալու ցանկությունը։ ԵՄ-ն իր արժեքներին դեմ չի գնում ու դրա վառ օրինակը հենց Թուրքիայի օրինակն է։ 

Մելինե Պետրոսյան

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%