Լուկաշենկոն դաշտ է գնացել հին ՈւԱԶ-ով
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դաշտ է մեկնել հին՝ ռարիտետ ՈւԱԶ-ով։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է «Пул Первого» թելեգրամ-ալիքը։
Նշվել է, որ Լուկաշենկոն հունիսի 20-ից աշխատում է փոքր հայրենիքում՝ Մոգիլյովյան շրջանի Ալեքսանդրիայում։ Նա, մասնավորապես, պատրաստվում է ստուգել, թե ինչպես է հասունանում բերքը, եւ արդեն խնդիր է դրել առաջիկա բերքահավաքի ժամանակ հավաքել 9-10 միլիոն տոննայի հասնող ընդհանուր բերք։
«Որպեսզի շատ չտոչորվենք ցորենի ակոսներում, կարծում եմ, որ պետք է վերադառնանք ավելի լուրջ՝ աշնանացան գարու մշակմանը։ Ես միանշանակ համոզված եմ, որ աշնանացան գարին պե՛տք է լինի»,- ասել է Լուկաշենկոն։ Նշվել է նաեւ, որ նա փորձել է կանճրակի (ռապս) ձեթի համը։
Նահանգապետերը եւ գիտնականներն, իրենց հերթին, պետության ղեկավարին կներկայացնեն, թե ինչ պլաններ ունեն բերքահավաքի հետ կապված։