Դանակահարություն Մամիկոնյանց փողոցում. հարվածել էր 28-ամյա երիտասարդի որովայնին
ОБЩЕСТВОՀունիսի 17-ին, ժամը 22.18-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 28-ամյա երիտասարդ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Արարատ քաղաքի 33-ամյա բնակիչը:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 18-ին նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, այնուհետև ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



