Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հավատն ենք կորցրել ու անգամ Աստծուց չենք վախենում, նշանակում է՝ ամեն ինչի ունակ ենք. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միշտ կարծել եմ, որ Հայաստանը լավագույն երկիրն է ապրելու, ստեղծագործելու, ընտանիք կազմելու համար: Ու սրանք ուղղակի հայրենասիրական մղումներ չեն եղել, բնավ: Միշտ հավատացել եմ, որ Հայաստանից լավ տեղ աշխարհում չկա, քանի որ ունեցել եմ ապահովության զգացում՝ ուշ ժամի փողոց դուրս գալու, ինչ-որ տեղ գնալու, տարբեր հարցերում խաբված չլինելու և այլն, սահմանների մասին չեմ էլ խոսում: Այն միտքը, որ Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը Հայկական բանակն է, այնքան հստակ էր ամրագրված յուրաքանչյուրիս մեջ, որ կասկած ունենալ, թե թշնամին կներխուժի մեր երկիր, անգամ մտածել մեզ թույլ չէինք տալիս:

Հիմա ոմանք մասնավոր այս կամ այն դեպքը կհիշեն, երբ ինչ-որ մեկին թալանել են կամ էլ սպանել, կասեն՝ սա՞ է քո ասած ապահովությունը: Բնականաբար, եղել են, հերքելու կարիք չկա, չէ՞ որ նույնիսկ սատանան Եվային գայթակղեց, իսկ դրա հետևանքը բոլորիս է հայտնի: Մարդկության բոլոր փուլերում, բոլոր հանրույթներում լավն ու վատը զուգահեռ են քայլել, միշտ փորձել ենք հավատալ, որ մեր իրականության մեջ լավն ավելի շատ է, որ հաղթում է չարին, որ... որ... Բայց պարզվում է՝ իրականությունն այլ է: Պարզվում է, որ Հայաստանում ոչ միայն սահմաններին հանգիստ չէ, այլ նաև մենք մեր մեջ խաղաղ չենք: Ասենք՝ կարող ենք իրար վրա զենք բարձրացնել, հայը հային կարող է առանց երկմտելու սպանել: Ինձ համար անգամ պատճառը կարևոր չէ՝ քաղաքական կլինի, միջանձնային, կենցաղային հողի վրա, թե պապենական թշնամության:

Կա փաստ. մի քանի երիտասարդ զրկվել է կյանքից ու հայտնվել հիվանդանոցում միայն այն պատճառով, որ խոսելով այլևս չեն կարողանում հարց լուծել: Կարծես քիչ էին մեզ այսքան զոհերը, այսքան տառապանքը, այսքան կորուստները, մենք դեռ այնքան համարձակություն ունենք, որ իրար ենք սպանում, ոչնչացնում, ջնջում միմյանց հետքը երկրի երեսից: Նիգավանում տեղի ունեցած ողբերգությունից հետո մարդիկ սկսեցին գրել, որ, կարծես թե, դրա հիմքում քաղաքական ենթատեքստ կա, ոմանց մեկնաբանությունները սոցիալական ցանցերում ուղղակի սարսափեցնող էին, մարդիկ էին մահացել, միայն դա պետք է հուզեր մարդուն, պատճառների մասին քննարկումները պետք է հաջորդիվ լինեին:

Զուգահեռ իրականության մեջ Վարդենիսում հնչած կրակոցներից ժամկետային զինծառայող էր զոհվել, Հրաչը մեկ տարվա զինծառայող էր, ընտանիքի ավագ որդին, զորացրվելուց հետո դեռ որքան երազանքներ պիտի կյանքի կոչեր, բայց թշնամու կրակոցն ընդհատեց նրա կյանքը, իսկ Հայաստանում մի քանիսի կյանքն ընդհատեց հայի կրակոցը: Սարսափելի է մտածել անգամ, որ այսքան շատ ենք իրար ատում, այսքան անհանդուրժող ենք: Իսկ գուցե այլևս լավը չենք, ինչ-որ մի պահի, ինչ-որ կետում մեր գենը փոխվել է, այլակերպվել, մուտացվել: Գուցե լավը չենք էլ եղել, ուղղակի գլուխ ենք գովում, ասում՝ «ամենա-ամենան ենք»: Իսկ իրականում հայտնվել ենք փակ շրջանում՝ սահմանին կրակում են, անվտանգության ու ապահովության զգացումը զրոյական է, ամեն առավոտ արթնանում ենք տագնապի զգացողությամբ՝ տեսնես այսօր ի՞նչ է լինելու: Մյուս կողմից՝ ատելություն, անհանդուրժողականություն, իրար լսելու անկարողություն, մեկս մյուսիս ոչնչացնելու անհագ ցանկություն:

Պատահական չէ, որ այս իրավիճակում գրեթե ամեն օր մեկն իրեն ցած է նետում կամրջից կամ էլ ինքնասպանության փորձ կատարում: Պատահական չէ մեր երթևեկության անկառավարելի վիճակը, բոլորը շտապում են, բայց շատերն այդպես էլ տեղ չեն հասնում: Ամեն ինչ օրինաչափ է, որովհետև նման հոգեվիճակ ունեցող հասարակությունից սթափություն ակնկալել հնարավոր չէ: Մեկ այլ զուգահեռ իրականության մեջ երեխաները ռոբոտներ են ստեղծում, տարված են տեղեկատվական տեխնոլոգիաներով, մշակութային ծրագրեր են իրականացնում, մարզային համայնքները զարգացնում, երիտասարդները ռազմական պատրաստություն են անցնում:

Իրենք կլինե՞ն այն ծանրակշիռ ուժը, որը կհակադրվի այն ատելությանը, որ կա մեր շուրջը, որը ծամում է մեզ, իսկ վերջում պատրաստվում է կուլ տալ ամբողջությամբ: Հավատա՞նք հեքիաթներին, որտեղ բարին է հաղթում, թե՞ իրականությանը, որտեղ բացասականը տրորում է իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ: Դա էլ մեր ընտրության իրավունքն է, կարևորը ուշ չլինի, չնայած, ըստ իս, ինչ-որ կարևոր կետում արդեն թերացել ենք և արժեքավոր մի բան արդեն վաղուց ուրացել՝ հավատն ենք կորցրել ու անգամ Աստծուց չենք վախենում, իսկ դա նշանակում է, որ ամեն ինչի ունակ ենք:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%