Ֆրանսիայի նախագահը ողջունել է իրաքյան Ռամադի քաղաքի ազատագրումը ԻՊ զինյալներից
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ողջունել է իրաքյան Ռամադի քաղաքի ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՏԱՍՍ-ը`այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը:
«Ֆրանսիական Հանրապետության նախագահը հեռախոսով բանակցություններ է անցկացրել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ: Նա շնորհավորել է նրան իրաքյան ուժերի կողմից Ռամադի քաղաքի ազատագրման առթիվ և ընգդծել է, որ սա ամենախոշոր հաղթանակն է, որը ձեռք է բերվել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի սկզբից»,-նշված է հայտարարության մեջ:
«Սա կարևոր քայլ է Իրաքում պետական իշխանության վերականգնման գործում, որը սպասարկում է երկրի ժողովրդի շահերին»,-տարածել է Ելիսեյան պալատը Օլանդի խոսքերը:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



