Հարձակման դեպքում Ֆինլանդիան պատրաստ է կռվել Ռուսաստանի դեմ. Ֆինլանդիայի պաշտպանական ուժերի ղեկավար
МЕЖДУНАРОДНОЕՖինլանդիան տասնամյակներ շարունակ պատրաստվել է Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակմանը և եթե դա տեղի ունենա, երկիրը կոշտ դիմադրություն ցույց կտա: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է գեներալ Տիմո Կիվինենը, որը ղեկավարում է Ֆինլանդիայի պաշտպանական ուժերը։
«Մենք համակարգված կերպով զարգացրել ենք մեր ռազմական պաշտպանությունը հատուկ այնպիսի ռազմական գործողությունների համար, որոնք տարվում են այնտեղ (Ուկրաինայում)՝ կրակային հզորության, զրահատեխնիկայի, ինչպես նաև ինքնաթիռների զանգվածային կիրառմամբ», - ասել է Կիվիվենը։
Գեներալն ընդգծել է, որ իր երկիրը զգալի զինանոց է կուտակել, սակայն որոշիչ գործոնը ֆինների մոտիվացիան է:
Զինվորականը հավելել է, որ նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ֆինլանդիան ինքը կկրի երկրի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը։