Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Կոռուպցիան օրինականացվել է ու ահռելի չափերի հասել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը բացակայում է, այդ ինստիտուտները և՛ կազմաքանդման, և՛ կազմալուծման են դատապարտված: Ֆիկտիվ գործունեությունը չի կարող տանել բովանդակային, լուրջ և գլոբալ փոփոխությունների:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանն՝ անդրադառնալով կառավարման խնդիրներին:

«Այսօր պետական կառավարման ապարատում պարզապես մեկ քպականը մեկ այլ քպականով կամ իշխանությանը լոյալ անձով է փոխարինվում: Նշանակումները հենց այս տրամաբանության մեջ են, բայց ապարատը չի կարող գործել միայն անձանց փոփոխություններով: Այս տեմպերով պետական ապարատը դանդաղ մահվան է գնում: Հստակ ձևակերպված չէ, թե ուր ենք գնում, ինչ արդյունք ենք ստանալու: Բացի այդ, միայն կադրային փոփոխությունները չեն ստիպի համակարգերին աշխատել: Հիմա պետական ապարատում բազմաթիվ թափուր հաստիքներ կան, և ամեն օր աշխատանքից ազատվելու դիմումներ են գրվում:

Մարդիկ լքում են աշխատանքը միայն նրա համար, որ ընդհանրապես կառավարում չկա: Այսօր պետական համակարգը ստրուկի պես ծառայում է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, բոլոր օղակները ծառայում և ենթարկվում են իրեն ու ստրուկի հոգեբանությամբ էլ աշխատում են: Իսկ տարամերժ կարծիքների դեպքում դրանց հեղինակները կա՛մ «հայտնվում» են կոռուպցիոն սկանդալների մեջ, կա՛մ սեփական կամքով աշխատանքից ազատվելու դիմում են գրում, և այդ անձանց այլ անձինք են գալիս փոխարինելու: Մեծ հաշվով, կա՛մ ծառայում ես ու հնազանդվում այս իշխանությանը, կա՛մ ենթարկվում քաղաքական հետապնդումների, լավագույն դեպքում՝ հեռացվում աշխատանքից»,-ասաց Ս. Սերոբյանը՝ նշելով, որ այլ տարբերակ գոյություն չունի:

«Այսօր իշխանության միակ հույսը, մեծ հաշվով, անբարոյական քաղաքականություն վարելն է բոլոր առումներով: Իրենց միակ հույսը կոմպրոմատներն են, ուրիշ ոչինչ չկա այդ չակերտավոր քաղաքականության տակ: Իսկ իրենց «քաղաքականության» հիմքում, մեծ հաշվով, մեր երկիրը Թուրքիայի հետ կապելն է, մարդկանց նախապատրաստելը, որ թուրքի հետ կարող են շատ համերաշխ ապրել: Պատերազմից հետո, երբ վերընտրվեցին, քիչ-քիչ մարդկանց ուղեղները լվացին ու հասցրին մի մակարդակի, երբ հիմա ժողովրդին հիմնականում չի հետաքրքրում, թե ով կլինի այս երկրի ղեկավարը, ինչ ուղղությամբ պետք է քայլի պետությունը: Հասել են այն կետին, ըստ որի, քաղաքացիների համար ձեթի գինն ամենից կարևորն է: Մարդկանց ուղեղները լվանալով ու անընդհատ նախկիններին մեղադրելով այս կամ այն բանի մեջ՝ երկրին պարտության են տանում բոլոր առումներով: Մինչև 2018 թվականը պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը ծայրաստիճան ընկել էր: Հեղափոխություն կոչվածից հետո որոշակի հույսեր առաջացան, բայց այսօր պետական ինստիտուտների վարկանիշն արդեն հավասարվել է ասֆալտին»,-ասաց նա:

Նրա խոսքով, այսօր չի իրականացվել նաև կոռուպցիան վերացնելու խոստումը: «Այն ոչ թե վերացել, այլ պարզապես օրինականացվել է: Մարդ կար՝ վարկերի տակ ճռռում էր, բայց, հայտնվելով իշխանության մեջ, տասներորդ սեփական տունն է գնում: Բոթաս չունեին Ազգային ժողով գնալու համար, հիմա հազարավոր դոլարներ են ծախսում այս կամ այն պետություններ այցելելու համար: Ավելին՝ անգամ պետական բյուջեից են հսկայական գումարներ տրամադրվում այդ պաշտոնատար անձանց: Անգամ ընտանիքով են պաշտոնական այցերի գնում, և պետական բյուջեից անգամ ընտանիքի անդամների վրա են գումարներ ծախսվում, աննպատակ ծախսեր են արվում բյուջեի հաշվին: Գումարներ են տրամադրվում այդ անձանց մեքենաների համար: Նույն կոռուպցիոն սխեմաների օրինականացման համատեքստում կարող ենք շեշտել նաև պարգևավճարների մասին: Մեծ հաշվով՝ պետական ռեսուրսների մսխում է իրականացվում մի դեպքում՝ պարգևավճարների տեսքով, մի դեպքում էլ, օրինակ՝ պետական գնումների մրցույթները շահում են իշխանամերձ շրջապատի ներկայացուցիչները: Բացի այդ, հեղափոխություն կոչվածի ժամանակ հայտարարում էին, որ նաև ավտոպարկն է կրճատվելու»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս առումով ևս այսօր ամբողջովին հակառակ պատկերն ենք տեսնում:

«Ընդհանուր առմամբ, այսօր կոռուպցիան չի կրճատվել, առավել ևս՝ չի վերացել: Այն ահռելի չափերի է հասել, որովհետև արդեն ոչ թե մանր ձկներ, այլ մեծ ձկներ են այդ սխեմաների մեջ: Այդ մեծ ձկները մարդիկ են, ովքեր ընդհանրապես տուն չեն ունեցել, անգամ սեփական կատու չեն ունեցել, բայց այսօր Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքի շնորհիվ արդեն հսկայական միլիոնների ու միլիարդների տեր են դարձել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ փոքր ձկները, որոնք եկան իշխանության ու դարձան մեծ ձկներ, սպառնում են մեր երկրի պետականությանը: Փոքր ձկները դարձան մեծ ձկներ ու սկսեցին տիրապետել պետական ռեսուրսներին: Այսօր պետական համակարգում ամենալուրջ խնդիրը պետականության պահպանման հարցն է, չկա պետականամետ մտածելակերպով պաշտոնյա, պետական ծառայող: Մենք այս կամ այն իշխանության առաջ խոնարհվող ապարատից այդպես էլ անցում չկատարեցինք պետականամետ կառավարման, որը կզսպեր իշխանությունների նկրտումները, ձգտումները: Մենք այսօր հակակշիռներ չունենք: Որոշակի հակակշիռ է ընդդիմությունը, բայց ժողովրդի ցանկությունները ու նկրտումները ևս պետք է համահունչ լինեն երկրում տեղի ունեցող փոփոխություններին: Զուտ ստամոքսի մասին մտածելով՝ մեր երազած հայրենիքը չենք ունենա: Պատերազմից առաջ վարչապետ կոչեցյալն ասում էր՝ բանակին ելակով ենք կերակրում, մինչդեռ բանակին ոչ թե ելակով կերակրել, այլ զինել էր պետք: Տարբերությունը սա է, խոսքն առաջնայինը երկրորդայինից տարբերելու կարևորության մասին է»,-եզրափակեց Ս. Սերոբյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%