Ереван, 27.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Քիչ խոսել և շատ աշխատել. Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն ու ԱՏՁՄ-ն «Արարատբանկի» հովանավորությամբ  կազմակերպում են «Հաւք» ԱԹՍ մրցույթը

ОБЩЕСТВО

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2022 թ.-ի սեպտեմբերի 10-ին և 11-ին համատեղ կազմակերպում են «Հաւք» ԱԹՍ 2-րդ ամենամյա մրցույթը, որի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ: Իսկ հունիսի 23-ին արդեն ստորագրվեց եռակողմ հուշագիր՝ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, «Արարատբանկ» ԲԲԸ-ի և ԱՏՁՄ-ի միջև: Ըստ հուշագրի, «Արարատբանկն» ստանձնեց մրցույթի գլխավոր հովանավորի դերը՝ իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում: Լրագրողներին որոշակի մանրամասներ ներկայացվեցին սպասվող մրցույթից:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը հիշեցրեց՝ «Հաւք» ԱԹՍ մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2021 թ.-ին: «Այն ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում ԱԹՍ-ների կամ օդային ռոբոտաշինության ոլորտում, բնական շարունակությունն է դեռևս սրանից տասը տարի առաջ ԱՏՁՄ-ի կողմից սկսված ռոբոտաշինության դասընթացների, այս ուղղության զարգացման: Այս տարվա մասնակից թիմերի գերակշիռ մասը դպրոցական թիմեր են, որոնք ներկայացնում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները: Անցած տարվանից սկսած մեծացրել ենք նաև ԱԹՍ-ների լաբորատորիաների թիվը և Հայաստանի տարբեր շրջաններում ունենք 10 լաբորատորիա, որտեղ հաճախում են ավագ դպրոցի արմաթցիները»,-նշեց Չոբանյանը:

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը հիշեցնում է 2014 թ.-ը, երբ տեղի է ունեցել ԱԹՍ առաջին մրցույթը՝ ԱՏՁՄ կողմից, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ: «Հիմնադրամը, շարունակելով այդ ավանդույթը, 2021 թ.-ին ԱՏՁՄ-ի, ԱԻՆ-ի, ԲՏԱ նախարարության  և Ամերիկյան համալսարանի հետ համատեղ կազմակերպեց «Հաւք» ԱԹՍ 2021 թ.-ի մրցույթը: Այդ տարի որպես գործընկեր հանդես եկավ «PicsArt» ընկերությունը՝ հանձին Հովհաննես Ավոյանի, որը 15 մլն դրամ մրցանակային ֆոնդ տրամադրեց թիմերին: Այս տարի ԱՏՁՄ-ի հետ կրկին կազմակերպում ենք մրցույթը, մեզ հաճելիորեն զարմացրեց «Արարատբանկն»՝ ի դեմ Մհեր Անանյանի: Բանկն այս տարի մեր մրցույթի գլխավոր հովանավորն է, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը»,-նշում է Վարդանյանը:

«Արարատբանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը փոխադարձում է իրեն և բանկին ուղղված շնորհակալությունները, ասում է՝ ուրախ է, որ մեր հանրապետությունում նման նախաձեռնություններ կան: «Մեր բանկի ամբողջ թիմը սրտանց միանում է այս նախաձեռնությանը, մարդկային առումով փորձում ենք լինել նման նախաձեռնությունների կողքին: Ցանկացած հայ մարդ պետք է գիտակցի, որ մեր ապագան, մեր ամենօրյա հաջողությունները կախված են յուրաքանչյուրիցս, ոչ թե ինչ-որ մեկից»,-ընդգծեց Անանյանը: «Փաստը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ տարբեր ոլորտներում բազմապիսի նախաձեռնություններից որոշում կայացվեց օժանդակել հենց այս մրցույթի անցկացմանը: Անանյանն ընդգծեց՝ բանկը, որպես կառույց, փորձում է լինել նման նախաձեռնությունների կողքին: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ունենալով ստեղծագործ մտքեր, ոչ միշտ են կարողացել այդ մտքերը գեներացնել և արդյունքներ ստանալ: Մտքերի առումով որևէ խնդիր չենք ունեցել, բայց միտքը գործ դարձնելու մասով միշտ խնդիրներ ունեցել ենք: Մեր հարևան երկրների օրինակը կարող է այլ լինել՝ այլ երկրներից մտքեր վերցնելով, իրենք դրանք գործ են սարքել: Դա մեր թույլ կողմն է եղել: Հիմա պետք է ազգովի կարողանանք մեր մեջ ուժ գտնել մեր բոլոր թերությունները հասկանալ, մեր բացթողումները գնահատել, տարիներից եկած մեր ավելորդ ոգևորությունը դնել մի կողմ և սկսել գործով զբաղվել: Իսկ դա նշանակում է քիչ խոսել և շատ աշխատել: Նախաձեռնող խմբի հետ շփվելով տեսնում եմ, որ այս մարդիկ հակված են նման գործելաճով աշխատելու և արդյունքներ գեներացնելու: Հենց սա է այս նախաձեռնության և ստեղծագործ խմբի կողքին կանգնելու առաջին պատճառը»,-արձագանքեց բանկի գործադիր տնօրենը:

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը ներկայացրեց մանրամասներ հենց բուն մրցույթից: «2021 թ.-ին մրցույթին մասնակցում էր 16 դպրոցական, 6 սիրողական և 2 պրոֆեսիոնալ թիմ: 2022 թ.-ին ներկայացվել է մասնակցության 106 հայտ, որոնցից 6-ը մասնագիտացված, 11-ը սիրողական կամ նորաստեղծ ընկերություն, 89-ը դպրոցական թիմեր են: Այս 106 թիմից մնացել է 66-ը: Մրցույթն անցկացվելու է Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայանում, որն ունի ԱԹՍ-ների համար նախատեսված թռիչքուղի, հանդիսատեսի համար այս տարի շատ ավելի հարմարավետ պայմաններ են լինելու: Մրցույթային անվանակարգերը երեքն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում և տարբերակում, բեռների հավաքում և հեղուկ նյութերի սփռում: Այս խնդիրների լուծումն էապես կարող է բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը»,-տեղեկացրեց Քերոբյանը:

Վերջում տեղի ունեցավ եռակողմ հուշագրի ստորագրումը, որն ազդարարեց երկարատև համագործակցության սկիզբը:

Լուսինե Առաքելյան

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру