Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ապրեցնել ընկերոջը՝ նրա երազանքը կյանքի կոչելով. Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցը ճանապարհեց շրջանավարտների հերթական խմբին. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Համալսարանում եռուզեռ էր, բոլորն այս ու այն կողմ էին շտապում, տեղավորվում աթոռներին, հարցազրույց տալիս, փոխանակվում մտքերով: Մեկտեղվելու առիթը շատ կարևոր էր. Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցի ավարտական արարողությունն էր: Գևորգը զոհվել է 44-օրյա պատերազմում, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ է: Նրա մասին ընկերների խոսքը լսելով, նրա մասին ուղղակի ընթերցելով ես անգամ հասկանում, որ իրական ասպետ էր Գևորգը՝ կրթության, գիտելիքի, հայրենասիրության: Միջոցառման սկզբում փոքրիկ տեսանյութ ցուցադրվեց՝ տարբեր կադրերով ու նաև Գևորգի ձայնով, ասում էր, որ ցանկանում է դասընթացներ կազմակերպել, անգամ մի քանի պայմանավորվածություն է ձեռք բերել, պատերազմից ուղարկված հաղորդագրություններ, որտեղ ուժ է տալիս՝ «լավ է լինելու, հաղթելու ենք, որովհետև պայքարում ենք մեր հայրենիքի համար»:

Տեսանյութի հիմքում «Արցախ» երգն էր: Ընկերներն ասում են՝ Գևորգն ապրում էր հայրենիքի համար և անգամ իր կյանքը չխնայեց, նա դեռ այնքան նպատակներ ուներ, որոնք կիսատ մնացին պատերազմի պատճառով: Բայց նրա ընկերները որոշել են ապրեցնել Գևորգին՝ նրա երազանքները կյանքի կոչելով: Որոշել են ու իրականություն դարձրել: Ոչ միայն ուղղակի դասընթացներ կազմակերպել, այլ ստեղծել Գիտելիքի դպրոց, որի հիմքում ոչ միայն որակյալ կրթությունն է, այլև հայրենասիրությունը, ընկերությունը, մարդասիրությունը: «Քեզ համար մի օր մենք ելանք մարտի, պարոն ավագ լեյտենանտ, մենք՝ ընկերներդ, ելանք մարտի՝ կրթելով արդեն ավելի քան 300 ուսանողի, ում հետ միասին մեր պետության ապագան ենք կերտելու ու շենացնենք ձեր՝ հերոսներիդ պահած հայրենիքը»:

Խոսքերը շարունակում են անգամ տան ճանապարհին հնչել ականջներումս: Սա էլ մի ուրիշ՝ ոչ պակաս կարևոր կռիվ է: Ընկերները խոստացել են՝ նպատակը Շուշիում նմանատիպ միջոցառում կազմակերպելն է, բայց մինչ այդ դպրոցի շրջանավարտները պետք է իրենց ստացած գիտելիքները փոխանցեն մյուսներին, վարակեն շրջապատին, ինչպես միանգամից երկու՝ Փիլիսոփայության և հոգեբանության ու Իրավագիտության ֆակուլտետների ուսանողն էր իր շրջապատին ցույց տալիս, թե որքան կարևոր է կրթությունը, անում էր դա սեփական օրինակով: Անընդհատ պատմելու բան ուներ, իր իմացածով կիսվելուց հաճույք էր ստանում:

«Գևորգի գաղափարները ֆանտաստիկ էին, և մենք բոլորս այսօր պետք է կարողանանք իրականություն դարձնել նրա երազանքները, շարունակել նրա ուղին»,-նշում է դասընթացավարներից մեկը: Մյուսն էլ հավելում՝ չնայած մեկ անգամ է շփվել նրա հետ, բայց դա անգամ բավական էր հասկանալու համար, թե որքան հայրենիք կար Գևորգի մեջ: Եվ մինչ ներկաները պատմում են Գիտելիքի ամառային դպրոցի, աշակերտներին ոչ ֆորմալ դասընթացներին մասնակից դարձնելու կարևորության մասին, տեղեկանում ենք՝ Երևանի թիվ 22-րդ դպրոցը անվանակոչվել է Գևորգ Արշակյանի անունով: Հաջորդում են ծափահարությունները, որոնք գնում, հասնում են երկինք: Հետո սկսվում է շրջանավարտներին հավաստագրերի, իսկ դասընթացավարներին ու անձնակազմի անդամներին շնորհակալագրերի հանձնման արարողությունը: Շնորհակալագրերը հանձնում է Գևորգի մայրիկը՝ տիկին Նաիրան: Ասում է՝ դպրոցը մի մեծ ընտանիք է, որն իր մեջ միավորում է սերը: «Ձեր շնորհիվ է, սիրելի՛ երիտասարդներ, որ ես ապրում եմ, մենք ապրում ենք»,նշեց նա:

Իսկ հետո ժպիտներ, շնորհավորանքներ, ծաղիկներ, լուսանկարներ:

Հ. Գ. - Ամբողջ ընթացքում երկու հակասական զգացում կար իմ ներսում: Մի կողմից՝ ափսոսանք, Գևորգն ու իր նման հազարավոր տղաներ այսօր չկան, նրանց ֆիզիկական գոյությունն այլևս որևէ մեկը չի լցնելու, հավերժ արյունաքամ լինող վերքի նման, որը չի էլ սպիանա, այն՝ հատկապես մեր կյանքի ամենաերջանիկ պահերին անընդհատ հիշեցնելու է իր մասին: Զոհվել են, չկան, հանուն հայրենիքի են նահատակվել: Իսկ մեզ թողել մի պատասխանատվություն, մի պարտքի զգացողություն, որը պիտի պատվով կրենք: Ու հենց այդ պահին երկրորդ զգացումն է գալիս՝ հպարտությունը, որ մի խումբ երիտասարդներ կյանքի են կոչում իրենց ընկերոջ գաղափարները՝ իրենց մեջ անընդհատ ունենալով այն թրթիռը՝ իսկ Գևորգն ի՞նչ կասեր, իսկ Գևորգն այս իրավիճակում ինչպե՞ս կվարվեր, իսկ Գևորգն այս հարցի շուրջ ինչպիսի՞ կարծիք կարտահայտեր:

Այս հարցերի պատասխանը նրանցից յուրաքանչյուրը տվել է իր ներսում՝ այս շատ կարևոր գործի մի մասնիկը դառնալով: Լուռ, առանց պաթոսի, առանց աննախադեպության մոլուցքի: Նրանք որոշել են ապրեցնել իրենց ընկերոջը և դա անելու լավագույն ուղին են գտել, ավաղ, նրա փոխարեն նրա երազանքն են կյանքի կոչել, և սա միայն սկիզբն է: Այդ օրը չկային արցունքներ, դա վստահաբար իրեն դուր չէր գա, կար երազանքից նպատակ դարձած փաստ՝ Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոցն արդեն 300 շրջանավարտ ունի, 300 երիտասարդ Գևորգից մի մասունք այսուհետ կրում է իր մեջ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран