Սիսիան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ
ОБЩЕСТВОՀունիսի 24-ին, ժամը 22։07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ 2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 34-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես բենց C180» և «Կամազ» (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
ՃՏՊ-ի հետևանքով 4 քաղաքացի տուժել է, իսկ Ն․ Ս․-ն (ծնված 1981 թ․)՝ մահացել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից երկուսը հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես բենց C180» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



