Իրանը բետոնապատում է Բուշեհրի ատոմակայանի 2-րդ բլոկի պատերը
МЕЖДУНАРОДНОЕԻրանը սկսել է բետոնապատել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի պատերը՝ երկրի հարավային Բուշեհր քաղաքի մոտ, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը եւ հավելում, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին ուրբաթ օրը այցելել է Բուշեհրի ատոմակայան՝ երկրորդ էներգաբլոկի ռեակտորի պատերը բետոնապատելու գործողության մեկնարկը վերահսկելու։
Ընդգծելով Բուշեհրի 2-րդ եւ 3-րդ էներգաբլոկներում շինարարական աշխատանքների խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունը՝ Էսլամին նշել է, որ այս երկու տեղամասերում շինարարական աշխատանքները 28 ամսով հետ են ընկել ժամանակացույցից: Նա հավելել է, որ կորոնավիրուսային սահմանափակումների վերացումը եւ ծրագրի համար նոր ֆինանսավորման հատկացումը հաշվի առնելով՝ ակնկալվում է, որ այս երկու էներգաբլոկների շինարարական աշխատանքներն անխափան կանցնեն:
Հայտնի է, որ 2014 թվականին 2-րդ եւ 3-րդ էներգաբլոկների աշխատանքի վերաբերյալ համաձայնագրեր են կնքվել Իրանի միջուկային Էներգիայի արտադրության եւ զարգացման ընկերության ու ռուսական «Ատոմստրոյէքսպորտը»-ի միջեւ, որոնց շրջանակներում տրամադրվել է 10 միլիոն դոլար:
Նախատեսվում է, որ 2-րդ էներգաբլոկը կունենա ավելի քան 1000 մեգավատ հզորություն եւ երկու բլոկների ընդհանուր հզորությունը կկազմի 2100 մեգավատ: