Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է. Չավուշօղլու
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպմանն ասել է, որ որ երկիրն ավելի վաղ դիմագրաված ճգնաժամերից տարբեր աստիճանի վնասներ է կրել, սակայն ներկայումս ավելի լուրջ ճգնաժամի է բախվում։
Այս մասին գրում է Ahval պարբերականը:
«Այսօր մեր ժողովուրդը բախվում է բարձր գնաճի և նվազագույն զամբյուղի գնի բարձրացման խնդրին։ Մենք դա չենք հերքում, դա փաստ է։ Սակայն եկեք ընդունենք, որ այս ճգնաժամերը խորապես ազդում են ողջ աշխարհի վրա»,- ասել է Չավուշօղլուն։
Նա երկրի ընդդիմությանը մեղադրել է տնտեսական ճգնաժամն օգտագործելով՝ ժողովրդի շրջանում դժգոհության ալիք բարձրացնելու համար։
Մայիսին Թուրքիայում գնաճը կազմել է 73,5 տոկոս, իսկ 2022 թվականին լիրան արդեն կորցրել է արժեզրկվել է մոտ 20 տոկոսով՝ անցյալ տարվա 40 տոկոս արժզրկումից հետո։