Մոսկովյան բորսան սկսել է առևտուրը հայկական դրամով
ЭКОНОМИКАՄոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում սկսվել է առևտուրը հայկական դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բորսայի կայքում հրապարակված տվյալները:
Առևտրի մասնակիցներին և նրանց հաճախորդներին հասանելի են սփոթ և սվոպ գործիքներ հետևյալ արժութային զույգերով՝ հայկական դրամ - ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար - հայկական դրամ (USD/AMD), հարավաֆրիկյան ռենդ - ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար - հարավաֆրիկյան ռենդ (USD/ZAR):
Նշվում է, որ Մոսկովյան բորսայի արտարժույթի շուկայում նախատեսվում է առևտուր սկսել նաև այնպիսի արժութային զույգերով, ինչպես օրինակ՝ ուզբեկական սում – ռուսական ռուբլի (UZS/RUB), ԱՄԷ դրհամ – ռուսական ռուբլի (AED/RUB) և ԱՄՆ դոլար – ԱՄէ դրհամ (USD/AED):
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



