Տիագու Սիլվա․ Հույս ունեմ, որ Նեյմարը կտեղափոխվի «Չելսի»
СПОРТԼոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Տիագու Սիլվան մեկնաբանել է լուրերը, որ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին։
«Նեյմարը պետք է տեղափոխվի «Չելսի»։ Եթե դա տեղի ունենա, ապա միայն դրական կարելի է գնահատել։ Նեյմարը ներկայացման կարիք չունի։ Ես դեռ հստակ ոչինչ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի»,- Տիագու Սիլվայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Անցած մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



