Պուտինը պարգևատրել է Կադիրովին
МЕЖДУНАРОДНОЕԳրոզնիում տեղի է ունեցել Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի և Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Չայկայի աշխատանքային հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են տարածաշրջանի զարգացման արդիական հարցեր, հայտնում է gtrkvainah.tv-ն:
Հանդիպման ընթացքում Յուրի Չայկան Ռամզան Կադիրովին հանձնել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի պատվոգիրը՝ սոցիալապես նշանակալի միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում ներդրած ավանդի համար։
«Անկասկած, այս պարգևը լավագույն գնահատականն է իմ համեստ աշխատանքին՝ ի շահ Չեչնիայի Հանրապետության։ Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչին բարձր վստահության համար։ Նշեմ, որ դաշնային կենտրոնը մեզ ամենաակտիվ օգնությունն է ցուցաբերում ծրագրերի իրականացման գործում»,- նշել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարը։