Ֆրանսիայի նախագահը ողջունել է իրաքյան Ռամադի քաղաքի ազատագրումը ԻՊ զինյալներից
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ողջունել է իրաքյան Ռամադի քաղաքի ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը'վկայակոչելով ՏԱՍՍ-ը'այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը:
«Ֆրանսիական Հանրապետության նախագահը հեռախոսով բանակցություններ է անցկացրել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ: Նա շնորհավորել է նրան իրաքյան ուժերի կողմից Ռամադի քաղաքի ազատագրման առթիվ և ընգդծել է, որ սա ամենախոշոր հաղթանակն է, որը ձեռք է բերվել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի սկզբից»,-նշված է հայտարարության մեջ:
«Սա կարևոր քայլ է Իրաքում պետական իշխանության վերականգնման գործում, որը սպասարկում է երկրի ժողովրդի շահերին»,-տարածել է Ելիսեյան պալատը Օլանդի խոսքերը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



