«Բարսելոնան» 267 միլիոն եվրոյով վաճառել է խաղերի հեռարձակման իրավունքի 10 տոկոսը
СПОРТ«Բարսելոնան» իսպանական Լա Լիգայում իր հանդիպումների հեռարձակման իրավունքի 10 տոկոսը 25 տարով վաճառել է Sixth Street Partners ներդրումային ընկերությանը եւ այս տարի կստանա 267 միլիոն եվրո, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Այդ գումարից 207,5 միլիոն եվրոն «Բարսելոնան» կստանա արդեն այս ամիս։
«Բարսելոնայի» ընդհանուր պարտքը 1,5 միլիարդ եվրո է։ Ակումբի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ճգնաժամից դուրս գալու համար այս տարի պետք է գտնել կես միլիարդ եվրո։
Իսպանիայի անցած առաջնությունում Չավիի գլխավորած թիմը գրավել է երկրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



