Շվեդիան արտահանձնել է մեր պահանջած 73 ահաբեկչից 3-4-ին. Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան Թուրքիային 73 ահաբեկիչներից արտահանձնել է երեք-չորսին։
«Շվեդիան արտահանձնել է մեր պահանջած 73 ահաբեկչից երեքին կամ չորսին, բայց դա բավարար չէ», - Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Էրդողանը։
Նրա հայտարարությունները մեջբերում է NTV հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները պետք է միասնական և ամուր դիրքորոշում որդեգրեն ահաբեկչության դեմ և մեծացնեն համագործակցությունը դրա դեմ պայքարում:
Էրդողանի խոսքով՝ Անկարան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առնչությամբ իր վերտոն չեղարկելու հարցում դրսևորել է ահաբեկչության վերաբերյալ Թուրքիայի «կարմիր գծի» ցուցիչ։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմային՝ նա նշել է, որ «Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ հռչակագիրը դիվանագիտական հաղթանակ է Թուրքիայի և թուրք ժողովրդի համար՝ բանակցությունների բարդ գործընթացից հետո»։
Էրդողանը հայտնել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Շվեդիան խոստացել է Թուրքիային արտահանձնել 73 ահաբեկչի։