ԱՄՆ-ում 3 հազարից ավելի ավիաչվերթեր են չեղարկվել մոլեգնող տարերքի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում 3 հազարից ավելի ավիաչվերթեր են չեղարկվել եւ ավելի քան 2,7 հազարը՝ հետաձգվել տոռնադոների եւ առատ տեղումների պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկատվություն է հրապարակված FlightAware մասնագիտացված կայքում:
Անբարեպաստ եղանակի ճակատը, որը հանգստյան օրերին ընդգրկել էր 11 նահանգների տարածք, աստիճանաբար տեղափոխվում է երկրի արեւելյան ծովափ: Վերջին օրերին տարերային աղետի հետեւանքներից ավելի քան 40 մարդ է զոհվել: Առավել մեծ չափով տուժել է Տեխասի հյուսիսը, որտեղ անցած շաբաթ օրը մոլեգնել է միանգամից ինը տոռնադո: Դրանք, ընդհանուր առմամբ, ավերել ու վնասել են 1450 շինություն, առավելապես՝ բնակելի տներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



