Ֆրանսիան կատարում է ԻՊ-ի դիրքերին կոալիցիայի ավիահարվածների մինչեւ 20 տոկոսը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի ռազմաօդային ուժերը կատարում են «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի ավիահարվածների մինչեւ 20 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակրի ծովակալ Ռենե Ժան Կրինյոլան:
«Ցամաքային զորքերի աջակցման ընթացքում, մասնավորապես, Իրաքի Էր Ռամադիում տեղի ունեցող մարտերի ընթացքում մենք մասնակցում ենք կոալիցիայի հարվածների գրեթե 20 տոկոսին»,- հայտնել է Կրինյոլան BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ծովակալի խոսքով՝ բացի ամեն օր իրականացվող ավիահարվածներից, Ֆրանսիայի օդուժը նաեւ «ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում, հետախուզական տվյալների հավաքման առաջադրանքներ է կատարում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



