Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եռամսյա վարժական հավաքները՝ մահակ ընդդիմադիր գործիչների նկատմամբ. Թագուհի Թովմասյան

БЛОГ
Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է 

Եռամսյա վարժական հավաքները՝ մահակ ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Ռազմական կառույցի քաղաքականացման կարմիր գծերի հատման ահազանգերի հետքերով․․․
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացի հիմքում դնում է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։ Սակայն «հայաստանյան ժողովրդավարության» պայմաններում կարծես մարդու իրավունքներն իրենց տեղն են զիջում քաղաքական հրահանգներին՝ հասարակության ստվար զանգվածի մոտ առաջացնելով անարդարության վտանգավոր զգացում։
 
Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ այս օրերին ստանում եմ ահազանգեր, որ առաջիկա եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներ: Ծանուցում է ուղարկվել օրինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ կալանքի տակ գտնվող որդուն, ցույցերին ակտիվ մասնակցող դաշնակցական Գևորգ Մուրադյանին, որը նույնպես բանտում է, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանի բնակարանի հասցեով և այսպես շարունակ:
Ի՞նչ է ստացվում. քաղաքական ակցիաներին ի պատասխան՝ իշխանությունը «պատժում է» ընդդիմադիրներին՝ նրանց ներգրավելով վարժական հավաքներում: Մինչդեռ զինված ուժերի քաղաքականացումն առաջացնում է անարդարության մթնոլորտ․ ժողովրդավարական երկրում պետք է երաշխավորված լինի խոսքի, հավաքների ու քաղաքական ազատությունները:
 
Ի դեպ, իշխանությունն այս հարցում գործում է բավականին բացահայտ. hիշենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ընդդիմության խաղաղ ակցիայի օրերին կոչ արեց ՀՀ պաշտպանության նախարարությանը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանությունից և եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին ընդգրկել եռամսյա վարժական հավաքներում։ Եւ հիմա շատ քաղաքացիների մոտ օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյո՞ք օրինակ Նիկոլ Փաշինյանի, Կառավարության անդամների կամ իշխանական պատգամավորների որդիները ներգրավվում են հավաքներում, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է օրենքի առջև ընդհանուր հավասարությունը։
 
Բացի այդ, շատ են քաղաքացիների դժգոհությունները, որ հեռախոսազանգի միջոցով զինկոմիսարիատի աշխատակից ներկայացած անձը քաղաքացուն կանչում է ինչ-որ տվյալներ հայտնելու, քաղաքացին հետաքրքրվում է, թե արդյոք գաղտնի տեղեկություն է տրամադրելու, թե ոչ, որպեսզի օպերատիվ կերպով՝ հեռախոսազանգի միջոցով պատասխանելու հնարավորությունը հստակեցնի։ Ի պատասխան՝ զինկոմիսարիատից հայտնում են, որ ընթացիկ թարմացումներ են, ոչինչ ավելի։ Քաղաքացիների մի մասը ինձ տեղեկացրեց, որ ամեն դեպքում գնացել են զինկոմիսարիատ, սակայն այնտեղ ոչ թե ընթացիկ ստուգումներ են եղել, այլ իրենց ծանուցել են, որ ներգրավվում են վարժական հավաքներում։
 
Քաղաքացիների մյուս մասն էլ, տեղյակ լինելով օրենքի կարգավորումներին, որ հեռախոսազանգի միջոցով զորահավաքի մասնակցին զինկոմիսարիատ կանչելը միանշանակ չի կարող համարվել պատշաճ ծանուցում, քանի որ օրենքով ծանուցման նման կարգ սահմանված չէ, հրաժարվել է գնալ զինկոմիսարիատ, ինչը որոշ դեպքերում լարում է առաջացրել:
 
Մարդու իրավունքների ենթադրյալ խախտման դրվագները բազմաթիվ են, ուստի՝ պաշտոնապես հայտնում եմ մեր քաղաքացիներին՝
1. Վարժական հավաքների կազմակերպման այս ընթացքում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների համար ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը իմ նախագահությամբ ծառայելու է որպես հարթակ՝ յուրաքանչյուր անհատական դեպքի հետևից օրենքով սահմանված կարգով գնալու համար,
2. Հանձնաժողովի փորձագետներին հանձնարարել եմ զբաղվել յուրաքանչյուր ահազանգով և ներկայացնել առաջարկներ մեր առաջիկա քայլերի վերաբերյալ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների,
3. ՀՀ ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել եռամսյա հավաքների գործընթացի վերաբերյալ՝ հստակեցնելու, թե ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները,
4. Եռամսյա հավաքների, զորակոչի գործընթացում և, առհասարակ, մարդու իրավունքների խախտմանն առնչվող բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ 011 513 230 հեռախոսահամարով։
 
Չմոռանանք՝ հայրենիքին ծառայելը առաքելություն է, պարտք բոլորի համար, բայց ոչ երբեք պատիժ, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ նվիրումը ևս ձևախեղել է ու հայրենիքի պաշտպանությունը դարձրել քաղաքական պատժի ձև: Անթուլատրելի է... ոչ թե ոմանք, այլ ԲՈԼՈՐԸ պետք է հավասար լինեն օրենքի առջև։
Հ․Գ․ Քիչ առաջ տեղեկացա, որ ծանուցագրեր են ուղարկվել նաև ընդդիմադիրներ Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира