Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Սա պարզապես ծափահարություն է Սահմանադրությանը՝ այն սպանողների կողմից». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ զրույցում անդրադարձել ենք դատաիրավական համակարգին, խոսել Սահմանադրության կիրառելիության մասին՝ զուգահեռներ անցկացնելով առկա իրողությունների և հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրն արված բարձրագոչ հայտարարությունների միջև:

«Սահմանադրության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի, Արման Դիլանյանի տեսակի մարդանց հղած շնորհավորական ուղերձները նման են մի դեպքի, երբ, օրինակ՝ սերիական մարդասպանը կարող է մեկ ամսվա ընթացքում 15 երիտասարդի դաժանորեն սպանել, բայց հետո դատարանում սպանվածներից որևէ մեկի ծննդյան օրը շնորհավորել: Սա պարզապես ծափահարություն է Սահմանադրությանը՝ այն սպանողների կողմից:

Նման համեմատական կարող ենք տանել, որովհետև Նիկոլ Փաշինյանը, նրա մերձավոր շրջապատն ու քաղաքական թիմը 2018-ից մինչ օրս բոլոր հնարավոր առիթներն օգտագործել են Սահմանադրությունը ոտնահարելու, Սահմանադրությունը փչացնելու, սահմանադրական նորմերը սեփական քիմքին ու նեղ քաղաքական շահերին համահունչ մեկնաբանելու համար: Այս անձանց կողմից Սահմանադրության օրը շնորհավորելն առնվազն ամբարտավան երեսպաշտություն պետք է որակեմ: Ի վերջո, չի կարող մի երկրում նշվել Սահմանադրության օր, որտեղ հստակ կարգավորում կա, որ մարդը բարձրագույն արժեք է, բայց դեռևս հիվանդանոցների նկուղներում՝ պարկերի մեջ շարունակում են մնալ պատերազմի մասնակից զինվորների մարմինները»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց իրավաբանը:

Ռոբերտ Հայրապետյանը շեշտեց՝ Սահմանադրությունը երկրի թիվ մեկ իրավական, քաղաքական և ծրագրային փաստաթուղթն է: «Սահմանադրությունն իր օրգանիկան պահպանում է պարբերաբար կիրառման արդյունքում: Խնդիրը ոչ թե Սահմանադրության տեքստը, կոնկրետ հոդվածի բովանդակությունը, մեկ հոդվածի վերնագիրը կամ մեկ այլ հոդվածի կետադրությունն է, այլ Սահմանադրության նորմերը կիրառողները: Ինչքան էլ Սահմանադրությունն իդեալական գրված լինի, եթե ունես քաղաքական իշխանություն, որն այն ցանկացած կետով աղճատված է մեկնաբանելու, անընդհատ կարող ես մեղքը բարդել Սահմանադրության վատորակ կամ ոչ ճիշտ գրված լինելու վրա, որովհետև այդպես հեշտ է: Բայց իրականում ոչ թե Սահմանադրության տեքստը կամ ձևակերպումները, այլ դրանք կիրառողներն են մեղավոր:

Մեղավորը, օրինակ՝ ՍԴ-ում նստած մարդիկ են, ովքեր ցանկացած դեպքում Սահմանադրությունը մեկնաբանում են ըստ զանգահարած պաշտոնյայի քիմքի: Մեղավորը «Արմեն Սարգսյանները», «Վահագն Խաչատրյաններն» են, որոնք սահմանադրական երաշխավորի ուղիղ պարտականություն ունեն, բայց, միևնույնն է, էլի Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանի քիմքին հարիր են մեկնաբանում: Կարճ ասած, ունենք մի իրավիճակ, երբ կա Նիկոլ Փաշինյան, իսկ մնացած բոլոր կառույցներն իրենց ֆունկցիոնալությամբ վարչապետի աշխատակազմի են վերածվել, իսկ Սահմանադրությունը դարձրել են աշխատակազմի կանոնադրություն, որ երբ ու ոնց ուզեն՝ փոխեն, ում ինչպես հարմար է՝ մեկնաբանեն: Ամբողջ խնդիրը հենց մեկնաբանումն ու կիրառելիությունն է, ոչ թե Սահմանադրության տեքստը, որը 2018-ից իշխանության եկածները նախորդիվ քննադատել են, իսկ իշխանության գալուց հետո սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ձևավորելու արդեն 2-րդ փորձն են անում»,-նշեց մեր զրուցակիցը:

Իրավաբանն ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունների նախորդ հանձնաժողովում կային մարդիկ, ովքեր հավատարիմ էին իրենց մասնագիտությանն ու շարժվում էին բացառապես իրավունքի շահով: «Նրանք վստահաբար չէին պարտադրվելու Փաշինյանի կողմից՝ վերջինիս քաղաքական հրահանգները Սահմանադրության մեջ տեղայնացնելու հարցում: Կարծում եմ՝ նաև սա էր պատճառը, որ սահմանադրական փոփոխությունների այդ հանձնաժողովը լուծարվեց, ստեղծվեց նոր հանձնաժողով, որը կկատարի Իլհամ Ալիևի հանձնառությունը՝ Փաշինյանի միջնորդությամբ. հիմա ձևական առումով ինչ- որ նորմեր են փոխելու, բայց իրականում այնտեղ պրեամբուլա է փոխվելու: Մասնավորապես, փոխվելու են ՀՀ անկախության հռչակագրին արված հղումները: Փոխվելու են նաև սուվերեն տարածքները միայն հանրաքվեով հանձնելու վերաբերյալ դրույթները, որպեսզի Ադրբեջանը հետո կարողանա շատ հանգիստ սուվերեն տարածք ներխուժել ու Փաշինյանին ցանկացած փաստաթուղթ ստորագրել տալ՝ առանց ներպետական ատյանների: Պրեամբուլայից ու Անկախության հռչակագրի հղումից հրաժարվելուց հետո Թուրքիան արդեն կարողանալու է բոլոր միջազգային հարթակներում խոսել այն մասին, որ Հայաստանը, ի վերջո, հրաժարվել է Ցեղասպանության միջազգային ճանաչումից: Մեծ հաշվով՝ կան մի շարք այսպիսի խնդիրներ, ինչի պատճառով, որպես Փաշինյանին քաղաքական հավատարմություն տված անձինք, «Վահագն Հովակիմյանները», «Վլադիմիր Վարդանյանները» և «Դանիել Իոնիսյաններն» են այսօր գրում երկրի մայր օրենքը, որը վստահաբար իր արժեքաբանական իմաստով երևի զրոյից ցածր է լինելու: Այս դեպքում պարզ է, թե ինչ տեքստ և ինչ բովանդակություն է ունենալու այդ Սահմանադրությունը»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով դատաիրավական համակարգին, որոշ կառույցներում արդեն տեղի ունեցած ու նախատեսվող աղմկահարույց կադրային փոփոխություններին՝ Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ տեղի ունեցողը չի կարող դիտարկվել որպես կադրային սով, որպես թերացում՝ կադրային քաղաքականության մեջ:

«Այս ամենը բացառապես պետք է դիտարկել որպես պետական ինստիտուտների նկատմամբ ուղիղ և հետևողական անարգանք: Նիկոլ Փաշինյանը Սեդա Սաֆարյանին Սահմանադրական դատարան է տանում ոչ թե նրա համար, որ այլ թեկնածու չունի, այլ որովհետև նա պետք է գնա ՍԴ, որպեսզի ՍԴն, որպես պետական կարևորագույն ինստիտուտ, վերջնականապես փլուզվի: Հենց «Աննա Վարդապետյանները» պետք է գլխավոր դատախազությունում պաշտոնավարեն, որպեսզի համակարգում մնացած քիչ թե շատ իրենց գործին հավատարիմ դատախազները դիմումներ գրեն ու հեռանան, որ դատական համակարգը նույնպես փլուզվի ու դառնա Նիկոլ Փաշինյանի «հոր դուքյանը»: Այս ամենը հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում և ոչ թե նրա, որ այս իշխանությունը կադրային քաղաքականության վատ ղեկավարման փորձ կամ կադրերի սով ունի: Բացի այս, հաշվի առնենք նաև այն, թե նախորդ շաբաթ ովքեր են Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներ ընտրվել: Կրկին զուտ քաղաքական հրահանգ կատարող անձինք են»,-շեշտեց իրավաբանը:

Նրա խոսքով՝ նման իրավիճակը հստակ վտանգներ ունի: «Այս ճանապարհը մեզ տանելու է Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգության վերջնական խաթարմանը, իսկ իրավական անվտանգության խաթարումը նշանակում է՝ ՀՀ-ում ապրող ցանկացած քաղաքացու առողջությանը և կյանքին սպառնացող մեծագույն վտանգ, ՀՀ-ի՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի հիմքերի թուլացում և, առհասարակ, աղճատում: Եվ գլոբալ առումով իրավական անվտանգության թուլացումը մեզ միգուցե հասցնի մի կետի, երբ մենք որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ընդհանրապես կդադարենք գոյություն ունենալ: Էլ չեմ ասում երկրի կամ պետության ներսում քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության մասին»,-ընդգծեց Ռ. Հայրապետյանը:

Նախօրեին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, քանի որ, ըստ նրա, այս համակարգը ճգնաժամեր կառավարելու ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում:

Այս համատեքստում անդրադառնալով այսօր Ազգային ժողովում առկա իրավիճակին, խորհրդարանական ճգնաժամի հնարավորությանը, իրավաբանը նշեց. «Խորհրդարանական ճգնաժամ ինձ համար դեռևս կա ու շարունակելու է մնալ: Ունենք մի երկիր, որտեղ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները հակահայկական վարքագիծ ունեն, ունենք խորհրդարան, որտեղ ընդդիմությունը բոյկոտել է ոչ միայն խորհրդարանական աշխատանքները, այլև պաշտոնները: Նման իրավիճակում չենք կարող խոսել պառլամենտարիզմի մասին: Իսկ եթե պառլամենտարիզմ չկա, ապա խորհրդարանն ուղղակիորեն չի կարող գոյություն ունենալ: Դրա համար այսօր ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի է վերածվել ու դակում է բոլոր այն հանձնարարականները, որոնք նա բերանի ծայրով ուղղակի հնչեցնում է՝ որպես բարի ցանկություն կամ կենաց: Վայրկյան հետո այդ հանձնարարականներն օրենքի նախագիծ են դառնում, որը քաղաքական մեծամասնությունն անարգել դակում ու մեր օրենսդրության բաղկացուցիչ մասն է դարձնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%