Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ովքե՞ր և ինչո՞ւ են «փայփայում» ՀՀ իշխանություններին. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումները շարունակվում են, սակայն ինչքան էլ ՀՀ իշխանությունները փորձում են այնպիսի պատկեր ստեղծել, թե հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, Անկարայից պարբերաբար հնչող հայտարարությունները այլ իրողության մասին են վկայում։ Խնդիրն այն է, որ Թուրքիան բացահայտ կերպով հայտարարում է, թե հարաբերությունների կարգավորման գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ։ Այլ կերպ ասած՝ մինչև Հայաստանը չբավարարի Ադրբեջանի՝ օրեցօր աճող պահանջները, Թուրքիան ընդառաջ չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Դրանով է պայմանավորված, որ թուրքական կառավարող շրջանակները անընդհատ անդրադառնում են հայ-թուրքական հարաբերությունների օրակարգից դուրս գտնվող հարցերի։ Օրինակ՝ Անկարայից հայտարարություններ են հնչում, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է րոպե առաջ բացվի։ Միևնույն ժամանակ, ոչ մի երաշխիք չկա, որ թուրքական կողմից այլ նախապայմաններ ևս առաջ չեն քաշվի։ Եվ պարզ է, որ Անկարան իրականում ոչ այնքան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան հայկական կողմին իր պայմանները թելադրելու և Հարավային Կովկասն իրենից կախվածության մեջ գցելու հարցում։ Ու հատուկ բանագնացների շփումների ֆոնին շատ հետաքրքրական է, որ Թուրքիայի ուշադրությունից չեն վրիպում նաև Հայաստանի ներքաղաքական հարցերը։

Օրինակ՝ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն օրերս հայտարարել է, թե Հայաստանում «ծայրահեղական խմբերը» չեն ցանկանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում և հարձակվում են վարչապետի տան վրա՝ լուրջ ճնշում գործադրելով։ Հասկանալի է, որ այսպիսի հայտարարության միջոցով Թուրքիայի արտգործնախարարը սլաքներն ուղղում է Հայաստանի ընդդիմության դեմ՝ այդ միջոցով, ըստ էության, իր աջակցությունը հայտնելով ՀՀ իշխանություններին։ Իսկ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է Չավուշօղլուն հենց այս օրերին այդպիսի հայտարարություն անում, թերևս պարզ է՝ ընդդիմության նախաձեռնած «Դիմադրություն» շարժումը ցույց տվեց, որ հանրության շրջանում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում իշխանությունների վարած քաղաքականությանը և իշխանափոխություն են ցանկանում։

Այսպես թե այնպես Հայաստանի ներսում առկա հանրային-քաղաքական դիմադրությունը ամբողջովին տեսանելի է միջազգային հանրության և հակառակորդ պետությունների համար։ Բայց հարցն այն է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից սա առաջին հայտարարությունը չէ, որով իրենք անուղղակիորեն աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Հարկ է հիշել, որ անցած տարվա փետրվարին էլ, երբ ՀՀ ԶՈւ ԳՇ-ն պահանջում էր Փաշինյանի և կառավարության հրաժարականը, Թուրքիայի իշխող շրջանակները նախագահից մինչև տարբեր առանցքային կառույցների ղեկավարներ սկսեցին մեկնաբանել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները՝ դատապարտելով զինվորականների գործողությունները։ Մի կողմից՝ հասկանալի է, որ թուրքերն ընդհանրապես մտավախություններ ունեն զինվորականության հետ կապված, քանի որ իրենց մոտ մի քանի անգամ ռազմական հեղաշրջումներ և հեղաշրջումների փորձեր են եղել։ Դրանցից վերջինն, օրինակ՝ 2016 թվականին էր։ Բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ իրենք ոչ միայն այս դեպքով, այլև բոլոր հարցերում շահագրգռված են, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել Հայաստանում։ Ու միայն Թուրքիան չէ, որ այդպես է վարվում։ Ադրբեջանը ևս հանդես է գալիս Փաշինյանի իշխանության պաշտպանության դիրքերից։ Ալիևը պարբերաբար զգուշացումներ է հղում ՀՀ ընդդիմադիր ուժերին՝ նրանց անվանելով ռևանշիստներ, և միևնույն ժամանակ ամեն անգամ «փայփայում» ՀՀ իշխանություններին։

Իսկ երբ հակառակորդը պաշտպանում է քո երկրի ղեկավարին՝ բացահայտ ցույց տալով, որ շահագրգռված է, որ նա ամեն գնով շարունակի պաշտոնավարել, ապա դա նշանակում է, որ տվյալ անձը չի կարողանում սպասարկել մեր պետության շահերը, ու միայն հակառակորդին զիջումներ կատարելով է զբաղված։ Այսինքն, Փաշինյանն ինչքան մնա իր պաշտոնում, այնքան հակառակորդը դիվիդենտներ է շահելու, ճնշելու է ու նոր զիջումների է հասնելու։ Ու արդեն այնպիսի վիճակի ենք հասել, որ եթե նայում ենք Փաշինյանի հայտարարություններին, ապա նույնիսկ տպավորություն կարող է առաջանալ, որ նա հատուկ թշնամու թեզերն է շրջանառում ու հրամցնում հասարակությանը։ Օրինակ՝ Ադրբեջանը տարիներ շարունակ տարբեր հարթակներում փորձել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի թեման առաջ տանել՝ խեղաթյուրելով դրանց բովանդակությունը, բայց չի հաջողել, քանի որ հայկական կողմը ամեն կերպ հակադարձել է այդ քարոզչությանը։ Իսկ հիմա իրավիճակն այլ է, քանզի արդեն ՀՀ վարչապետն է կրկնում ԱԽ բանաձևերի ու Արցախի կարգավիճակի մասին ադրբեջանական թեզերը։

Նույնպես էլ, երբ Ալիևը հայտարարում է, թե Մինսկի խումբը մեռած է, չպետք է կենդանացնել, իշխանական պաշտոնյաներից Արսեն Թորոսյանը ձայնակցում է Ադրբեջանի նախագահին՝ նշելով, թե Մինսկի խումբը փակուղի է, չպետք է հույսեր կապել, իսկ դրա փոխարեն անհրաժեշտ է թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամություն անել։ Մի խոսքով, իշխանությունները ցույց են տալիս իրենց անկարողությունը և տոտալ ձախողումը՝ մի կողմից, անընդհատ զիջումների պատրաստակամությունը՝ մյուս կողմից: Իսկ եթե առկա իրավիճակը երկար շարունակվի, ապա ոչ մի դեպքում չպետք է բացառել, որ վաղն էլ, տարված սեփական աթոռները պահելու հարցով, իշխանավորները այլ «հիմնավորումներ» չեն գտնելու՝ այս անգամ Հայաստանի տարածքների հաշվին: Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո նրանցից ամեն ինչ կարելի է սպասել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира