ՌԴ ԱԳՆ-ն Սինձո Աբեի դեմ մահափորձը որակել է «ահաբեկչություն»
МЕЖДУНАРОДНОЕՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ապշած է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձի մասին լուրից, գրում է gazeta.ru-ն:
«Մենք համոզված ենք, որ նրանք, ովքեր ծրագրել և կատարել են այս հրեշավոր հանցագործությունը, կրելու են համապատասխան պատասխանատվություն այս ահաբեկչական գործողության համար, որը արդարացված չէ և չի կարող արդարացվել», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակման մեջ։
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է իր դեմ իրականացված մահափորձից հետո, հայտնում է NHK-ն։
Քաղաքական գործիչը մահացել է Նարա քաղաքի բժշկական համալսարանական հիվանդանոցում։ Նա 67 տարեկան էր։
Հիշեցնենք, որ մահափորձը կատարվել է Ճապոնիայի Նարա քաղաքում: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքական գործչի ելույթի ժամանակ, նա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։