Գեղարքունիքում 14-ամյա տղայի սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
ОБЩЕСТВОԳեղարքունիքում 14-ամյա տղային հրազենային վնասվածքներ հասցնելու առթիվ քրեական գործ է հարուցվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: Այլ մանրամասներ այս պահին չենք հրապարակի` քննության շահերից ելնելով: Մի շարք հանգամանքներ պարզվել են, բայց քննության շահերից ելնելով չենք կարող հրապարակել»,-տեղեկացրեց Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դեկտեմբերի 28-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Վարդենիսի զինվորական հոսպիտալից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14 տարեկան տղա:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



