Կրամնիկը նշել է շախմատիստի, որը մոտ ապագայում կարող է դառնալ աշխարհի չեմպիոն
СПОРТՇախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն, կարիերան ավարտած ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը կարծիք է հայտնել, որ 16-ամյա հնդիկ շախմատիստ Ռամեշբաբու Պրագնանադհան մոտ ապագայում կարող է դառնալ աշխարհի չեմպիոն։
«Ես համարում եմ, որ Պրագը անհավանական տաղանդավոր է։ Դեռ երեք տարի առաջ խաղացել եմ նրա հետ եւ հիացած էի նրա տաղանդով։ Նա շատ համալիր շախմատային որակներ ունի, թույլ տեղեր չկան։ Դա կարեւոր որակ է երիտասարդ տարիքում։ Եթե ունենում ես թույլ տեղեր, մրցակիցներն անմիջապես դրանք զգում են եւ հարվածում այդ կետին։
Կարծում եմ՝ նա իր տաղանդով կարող է դառնալ աշխարհի չեմպիոն։ Ոչ մի կասկած չունեմ, որ կարճ ժամանակահատվածում նա կլինի լավագույն տասնյակում»,- Կրամնիկն ասել է Levitov Chess-ին։
Ռամեշբաբու Պրագնանադհան գրոսմայստեր է դարձել 12 տարեկանում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



