Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դիմում եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին՝ երեխաների ներգրավվածությամբ բոլոր գործերով դատական նիստերը դռնփակ անցկացնելու հարցով. Թագուհի Թովմասյան

БЛОГ
Թագուհի Թովմասյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.

Դիմում եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին՝ երեխաների ներգրավվածությամբ բոլոր գործերով դատական նիստերը դռնփակ անցկացնելու հարցով
 
Դատալեքս դատական տեղեկատվական կայքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ դատարաններում քննվող բազմաթիվ գործեր առնչվում են անչափահաս երեխաների իրավունքներին ու շահերին, և այդ գործերով կայացված դատական ակտերն ու դրանցում արձանագրված անչափահաս երեխաների անձնական տվյալները
/ԱԱՀ, ծննդյան ամիս, ամսաթիվ, տարեթիվ, բնակության վայրի հասցե, ուսումնական հաստատության հասցե և այլն/ հասանելի են կայքի ցանկացած օգտվողի, ինչը միանշանակ անթույլատրելի է։
 
Միջազգային իրավակարգավորումների համաձայն` երեխաների և նրանց ընտանիքների վերաբերյալ մասնավոր տեղեկություն պարունակող տեսաձայնագրությունները, փաստաթղթերը և նիստերի բովանդակությունը պետք է լինեն խիստ գաղտնի և ոչ հասանելի այլ անձանց: Հասանելիությունը պետք է տրամադրվի միայն գործի հետ ուղղակիորեն կապված և սահմանված կարգով լիազորված այլ անձանց: Երեխայի ներգրավվածությամբ գործի վերաբերյալ չպետք է հրապարակվի որևէ տեղեկություն, որը կարող է բացահայտել կամ անուղղակիորեն հնարավոր դարձնել երեխայի ինքնության բացահայտումը:
 
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:
2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի»:
 
Երիտասարդների և ընտանեկան հարցերով դատավորների և մագիստրների դատական էթիկայի սկզբունքների 8-րդ սկզբունքի համաձայն` «Դատավորը պետք է հարգի իր դատական գործունեության ընթացքում ձեռք բերված տեղեկատվության գաղտնի բնույթը, որի բացահայտումը կամ օգտագործումը կարող է համարվել երեխայի կամ երիտասարդի մասնավոր կյանքի խախտում, եթե նա կամ նրա ընտանիքը կամ այլ անձ ընդգրկված են դատավարական գործընթացում»:
 
Երեխաների և նրանց ընտանիքների մասնավոր կյանքի մասին խիստ անձնական տեղեկատվության հրապարակումը կարող է խախտում հանդիսանալ, հատկապես երբ երեխաներին հնարավոր է լինում նույնականացնել: Ստիգմատիզացիան և պիտակավորումը կարող են ունենալ երկարաժամկետ ազդեցություն կրթության, աշխատանքի, ցանկալի ընկերների և անձնական անվտանգության հասանելիության հետ կապված նրանց ներկա և ապագա հնարավորությունների վրա, որը վտանգում է նրանց սոցիալական ինտեգրումը և լիարժեք քաղաքացի դառնալու նրանց հնարավորությունները:
 
Չնայած, որ ներպետական օրենսդրությամբ՝ մասնավորապես «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են դատական վարույթի դռնփակության վերաբերյալ դրույթներ, սակայն դրանք չեն ապահովում երեխայի մասնավոր կյանքի, պատվի և արժանապատվության անձեռնմխելիությունը, քանի որ եթե կողմերը չեն միջնորդում, դատարանն էլ նման նախաձեռնությամբ հանդես չի գալիս, ապա գործը քննվում է դռնբացության պայմաններում։
 
Վերոգրյալի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդին առաջարկել եմ դիտարկել դատարանների համար երեխաների ներգրավվածությամբ ընտանեկան վեճերին վերաբերելի բոլոր գործերով պարտադիր դռնփակ դատական նիստ հրավիրելու պարտականություն սահմանելու հնարավորությունը և որպես հետևանք` արգելել տվյալ գործերով դատական ակտերի հանրայնացումը Դատալեքս դատական տեղեկատվական կայքում՝ ի ապահովումն երեխաների իրավունքների և շահերի հարգման ու պաշտպանման, միաժամանակ ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման։
 
Սպասում եմ գործուն քայլերի. թեեւ ԲԴԽ-ում խառը վիճակ է:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира