Նիգերիացի քաղաքական գործիչն առևանգել է հայրենակցին և փորձել է բռնի կերպով փոխպատվաստել նրա երիկամն իր դստերը
МЕЖДУНАРОДНОЕՆիգերիացի սենատորը մեղադրվում է իր հայրենակցին բռնի կերպով Լոնդոն տեղափոխելու և փոխպատվաստման համար նրա երիկամն ստանալու փորձի համար, փոխանցում է Sky News-ը։
Առևանգման ենթադրյալ զոհը փախուստի է դիմել լոնդոնյան Royal Free Hospital հիվանդանոցից ու դիմել իրավապահ մարմիններին։ Պարզվել է, որ 21-ամյա երիտասարդը Մեծ Բրիտանիա է ժամանել Նիգերիայի խորհրդարանի՝ Էնուգու նահանգը ներկայացնող 60-ամյա սենատոր Այկ Էկվերեմադուի հետ։
Հետաքննությունը պարզել է, որ Էկվերեմադուն բռնի ուժով հայրենակցին Աֆրկայից Մեծ Բրիտանիա է բերել և մտադիր էր առանց երիտասարդի համաձայնության ստանալ նրա երիկամն իր դստերը փոխպատվաստելու համար։ Տուժածը պատմել է, որ հրաժարվել է պրոցեդուրայից և փախուստի է դիմել Royal Free Hospital հիվանդանոցում բոլոր թեստերն անցնելուց հետո։Նա նաև պնդել է, որ քաղաքական գործիչը հրաժարվել է բաց թողնել իրեն և իր հետ վարվել է «ստրուկի պես»։
Նիգերիացի սենատորն ու նրա կինը ձերբակալվել են հունիսի 21-ին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում։ Էկվերեմադուն մեղադրվում է շահագործման նպատակով անձին տեղափոխելու համար, իսկ նրա կինը՝ հանցակից լինելու։ Վեստմինստերյան մագիստրատական դատարանի առջև նրանք հրաժարվել են ընդունել իրենց մեղքը։ Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 4-ին։